Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մասնագիտական դասընթացներ՝ դպրոցների գրադարանավարների համար 29.03.2018
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրերի համաձայն, հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին դասագրքերով ապահովելու ողջ գործընթացը հանրությանը թափանցիկ դարձնելու նպատակով, մշակվել է <<Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին...

Պետական աջակցության ծրագրերը շարունակվում են 29.03.2018
Տավուշի մարզում շարունակվում է պետական աջակցության ծրագրերով գարնանացան սերմերի, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի, դիզելային վառելիքի դիմաց գումարների հավաքագրման և դրանց բաշխման գործընթացը: «Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման» ծրագրի շրջանակներում համայնքների կողմից ներկայացված վճարունակ պահանջարկի հիման վրա 27.03.2017թ. դրությամբ մարզին հատկացվել...

Տավուշի մարզային գրադարանում նշվել է Թատրոնի միջազգային օրը 28.03.2018
Մարտի 27-ին Տավուշի մարզային գրադարանում հանդիսավորությամբ նշվել է Թատրոնի միջազգային օրը: Օրվան նվիրված միջոցառումը կրել է «Երբ բացվում է վարագույրը» խորագիրը: Մասնակցել են Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի, մտավորականության ներկայացուցիչներ, ուսանողներ: Միջոցառման ընթացքում տեսաֆիլմի միջոցով ցուցադրվել են հայ մեծանուն դերասանների լուսանկարները, իսկ Իջևանի պետական քոլեջի ուսանողները, զուգահեռ, համառոտ ներկայացրել են նրանց կյանքն ու գործունեությունը: Իրենց...
2018 թվականի մարտի 23-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթում հաղթող է ճանաչվել Արամայիս Կամսարի Ուլիխանյանը: 2018 թվականի մարտի 27-ին ՀՀ Տավուշի մարզպետի թիվ 34-Ա որոշմամբ Արամայիս Ուլիխանյանը նշանակվել է ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի թափուր պաշտոնում: ՀՀ Տավուշի մարզպետի թիվ 37-Ա որոշմամբ Արամայիս Կամսարի...

Ստորագրվեց համագործակցության հուշագիր 27.03.2018
Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա (ԱՍԲԱ) հիմնադրամը, համագործակցելով Հոլանդիայի, Չեխիայի և Գերմանիայի գործընկերների հետ, սկսել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագիր` ուղղված գյուղական համայնքներում էներգետիկ աղքատության հաղթահարմանը: Ծրագիրը իրականացվում է Հայաստանի հինգ մարզերում, որից մեկը Տավուշի մարզն է: Մարտի 27-ին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը և Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա հիմնադրամի գլխավոր տնօրեն Արա Նազինյանը «ԵՄ-ն...

Աշխատանքային հանդիպում 27.03.2018
Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունել է Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանին: Քննարկվել են մարզում տնտեսության աշխուժացման, տուրիզմի զարգացման նպատակով որոշակի միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծրագրեր: Առաջիկա ամսվա ընթացքում նախատեսվում է իրականացնել ծրագիր, որի շրջանակներում կկազմակերպվի Հայաստանում դիվանագիտական և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ մեկօրյա ճանաչողական շրջագայություն Տավուշի մարզում:...


