Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կյանքից հեռացել է Ջեմմա Գուրգենի Անանյանը

05.09.2018

  Սեպտեմբերի 2-ին կյանքից հեռացել է Ջեմմա Գուրգենի Անանյանը: Ծնվել է 1931թ. հունիսի 9-ին Իջևանում: Ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտը` մանկավարժի որակավորմամբ:1951-ից աշխատել է Իջևանում որպես ուսուցիչ, 1959-ից ՀԿԿ Իջեւանի շրջկոմի քարտուղարն էր, 1965-ից` երկրորդ քարտուղարը, 1983-ին աշխատել է որպես ՀԿԿ շրջկոմի առաջին քարտուղար: 1977-ին եւ 1990-ին ընտրվել է Իջեւանի շրջխորհրդի նախագահ: 1986-90թ.թ. եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր: 1995 թ. հուլիսի 5-ին ընտրվել է ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավոր:
  Ջեմմա Գուրգենի Անանյանը ժամանակին եղել է Իջևանի շրջանի ղեկավարը, Տավուշի մարզպետի տեղակալ: 2008-2013 թ.թ. զբաղեցրել է ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդականի պաշտոնը:
  Մեծ է Ջեմմա Անանյանի ավանդը հայրենի մարզի և առանձնապես Իջևան քաղաքի զարգացման գործում, իսկ նրա վախճանը՝ անդառնալի կորուստ է մեր հանրության համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 10:10:59