Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իսրայելցի գործարարները Տավուշի մարզպետի հետ քննարկել են նուշի այգիների հիմնման նախագիծը

05.09.2018

  Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է Իսրայելի պատվիրակությանը՝ VELVET HOLDING-ի տնօրեն Արթուր Շատվորյանի ուղեկցությամբ: Իսրայելցի գործարարները մարզպետի հետ քննարկել են նուշի այգիների հիմնման նախագիծը, որը նախատեսում են իրականացնել Նոյեմբերյանի տարածաշրջանում: Նշվել է, որ նախագծի իրականացման վերահսկողությունը սահմանելու է իսրայելյան ,,BAR LEV NET GROUP,, կազմակերպությունը, որի ղեկավար Ահարոն Գագուլաշվիլին էլ մանրամասն մարզպետին է ներկայացրել ծրագիրը: ,,BAR LEV NET GROUP,,-ը Հայաստանում և Վրաստանում ներկայացնում է խոշոր արտադրող կազմակերպությունների: Դրանք են իսրայելական ,,NETAFIM,,-ը, որն արտադրում և առաջարկում է կաթիլային ոռոգման և ջերմոցաշինության տեխնոլոգիաներ և իսպանական ,,Agromillora Group,,-ը, որը մասնագիտացված է նուշի և ձիթապտղի սուպեր ինտենսիվ տնկիների և այգիների ստեղծման գործում: Կազմակերպությունները մատակարարում են տեխնոլոգիաներ և կոմպլեքս լուծումներ՝ սկսած նախագծումից, մոնտաժից, տեխնիկական և ագրոնոմիական աջակցությունից մինչև ստեղծված այգու կառավարումը: Տեղեկացվել է, որ նուշը Եվրոպայում ընկույզների օգտագործման շուկայում երկրորդ տեղն է զբաղեցնում գետնանուշից հետո, ակտիվորեն օգտագործվում է հրուշակեղենի արդյունաբերության և բժշկության մեջ: Նաև տեղեկացվել է, որ առաջարկվող տնկիները պատվաստված են հատուկ նուշի համար նախատեսված հիմքի վրա, այն է՝ ուշ ծաղկում, ցրտադիմացկունություն, մեքենայացված ձևավորում ու բերքահավաք: Ապահովվում է բերքատվության բարձր մակարդակ: Բերքը ստանում են առաջին տարվանից, սակայն լիարժեք բերքատվություն ապահովվում է չորրորդ տարվանից: Լիարժեք բերքատվության հասած 1000 հա տարածք զբաղեցնող այգին կարող է ապահովել մինչև 2200 տոննա չմաքրված նուշ, որի 95 տոկոսը կարտահանվի: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հիմնվող այգու կանխատեսվող տնտեսական ցուցանիշները, ռազմավարական ու սոցիալական ազդեցությունը: Այն է՝ 1000 հա հողային ռեսուրսի ինտենսիվ օգտագործում, համապատասխան ոռոգման համակարգի արդիականացում և որ ամենակարևորն է՝ 1000 հա նուշի այգին կապահովի մինչև 1000 աշխատատեղ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:35:50