Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Դիլիջանում

20.09.2018

  Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել Դիլիջանի համայնքապետարանում: Ընդունելությանը ներկա է եղել Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը: Ընդունելությանը մասնակցել է ընդհանուր թվով 11 քաղաքացի Դիլիջան քաղաքից, համայնքի Գոշ և Հաղարծին բնակավայրերից: Մարզպետին դիմած քաղաքացիներից 5-ը դրամական աջակցություն էին խնդրում, 2 հոգի աշխատանքի տեղավորման հարցով էր դիմել, 2-ը՝ վառելափայտի ձեռքբերման, 1 քաղաքացի՝ թաղամասի ճանապարհի վերանորոգման: Դիլիջան քաղաքի մի բնակիչ էլ ընդունելությանը Դիլիջանում մեդիա դաշտի ակտիվացման նպատակով ինտերնետային ռադիո ունենալու առաջարկով էր եկել: Դրամական աջակցության համար դիմած քաղաքացիների խնդրանքը բավարարվել է: Մնացած դիմումները վերցվել են հաշվառման՝ մարզպետարանում դրանց լուծման հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03