Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 2018Թ. ԱՊՐԻԼ ԱՄՍԻՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 04.05.2018
2018թ. ապրիլ ամսին, համաձայն Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԱՏԳ-ներից ստացված տեղեկատվության, մարզում ընտանեկան և սոցիալական նպաստներ են ստացել 5197 ընտանիքներ, որոնցից 1848-ը Իջևանի, 1211-ը Դիլիջանի, 1104-ը Բերդի և 1034-ը Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 281 ընտանիքներ ստացել են նաև հրատապ դրամական օգնություն /Իջևան-100, Դիլիջան-59, Բերդ - 66, Նոյեմբերյան - 56/ : Ապրիլ ամսվա ընթացքում մարզի 126...
Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը 03.05.2018
armlur.am լրատվական կայքը այսօր տեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Տեղեկացնում ենք, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը, և մարզպետն իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները:
Անհրաժեշտ է պահպանել սեփական եկամուտների հավաքագրման դրական միտումները 03.05.2018
Հաշվի առնելով ՀՀ համայնքների բյուջեների եկամտային մասի 2018 թվականի առաջին չորս ամիսների կատարողականի դրական միտումները, ինչպես նաև կարևորելով բնակչությանը մատուցվող ծառայությունների անընդհատության և հասանելիության ապահովումը` առաջարկում ենք ՏԻՄ բոլոր դերակատարներին ակտիվորեն շարունակել աշխատանքները համայնքների բնակչության հետ` մատուցելով նրանց համապատասխան ծառայությունները: Անհրաժեշտ է նաև պահպանել սեփական եկամուտների հավաքագրման դրական միտումները, քանի որ այդ...

Հերթական բրիֆինգը 25.04.2018
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որը վարում էր ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Մասնակցում էին ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները, ՀՀ ԱԳՆ և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների ներկայացուցիչները ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության խմբի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ: Լևոն Սարգսյանը բրիֆինգի մասնակիցներին ներկայացրեց իրավիճակը նախորդ բրիֆինգից մինչև հիմա ընկած ժամանակահատվածի համար: Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարության...

Հիշատակի և ոգեկոչման օր Տավուշի մարզկենտրոնում 24.04.2018
Այսօր, ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ Տավուշի մարզկենտրոն Իջևանում հիշատակի ու ոգեկոչման օր էր: Մարդկանց հոսքը վաղ առավոտից ձգվում էր դեպի Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան, որն արդեն պատված էր ծաղիկներով ու ծաղկեպսակներով: Տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների, կրթական և առողջապահական հաստատությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, դպրոցականներ, անհատ անձինք երթով մոտենում էին հուշահամալիրի հրապարակ և հարգանքի տուրք մատուցում: Ծաղկեպսակ...

Վերականգնվել է բնականոն երթևեկությունը 21.04.2018
Այսօր՝ ապրիլի 21-ին, ժամը 16-ի սահմաններում ՀՀ Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի վարչական տարածքում մի խումբ մարդիկ կարճ ժամանակով փակել են Իջևան-Նոյեմբերյան–Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհը: Անմիջապես նրանց հետ հանդիպման է գնացել ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Մարզպետի միջամտությունից և հորդորներից հետո շատ արագ բացվել է ճանապարհը և վերականգնվել է բնականոն երթևեկությունը: