Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական ներկայացումը փարաջանովյան շնչով էր

17.05.2018

  Հերթական ներկայացմամբ հանդիսատեսին հիացրեց Հաղարծնի միջնակարգ դպրոցի թատերախումբը: Դպրոցի դահլիճում բեմադրվեց փարաջանովյան մոտիվներով գրված ,,Մեկնում,, ներկայացումը, որի հեղինակը և գեղարվեստական ղեկավարը դպրոցի կերպարվեստի շնորհալի ուսուցչուհի Լուսինե Մանուկյանն էր: Բեմադրությանը ներկա էին Տավուշի մարզպետարանի, արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, թատերարվեստի երկրպագուներ: Երեխաների խաղը անկեղծ էր ու տպավորիչ: Բեմում չարի ու բարու հավերժական պայքարն էր՝ երաժշտական ու լուսային ինքնատիպ լուծումներով: Ներկայացումը հանդիսատեսի կողմից ընդունվեց բուռն ծափերով: Փոքրիկ դերասաններին ու նրանց ղեկավարին շնորհավորանքի ու դրվատանքի ջերմ խոսքեր ասացին և հետագա հաջողություններ մաղթեցին Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը և ճարտարագիտական համալսարանի դասախոս Էդիկ Կյուրեղյանը: Շնորհավորանքի իր խոսքում դպրոցի տնօրեն Գոհար Թամամյանը նշեց, որ թատերախումբն իր գործունեության ընթացքում բազմաթիվ հանրապետական մրցույթների ու փառատոների է մասնակցել՝ տուն վերադառնալով մրցանակներով ու նվերներով: Խմբի վերջին ձեռքբերումներից է 2017թ. տարեվերջին ,,Մինորա,, մշակութային կենտրոնի նախաձեռնած նկարչության, ասմունքի և թատերական արվեստի ,,Էտյուդ,, մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոնում նվաճած 3-րդ տեղը, այն դեպքում, երբ մրցույթին մասնակցում էին հանրապետության 50-ից ավելի խմբեր, որոնց մեծ մասը պրոֆեսիոնալ դպրոցներ էին ներկայացնում, և 1-ին ու 2-րդ տեղերն էլ հենց նրանք են գրավել: Այս պարագայում Հաղարծնի երեխաների ու նրանց գեղարվեստական ղեկավարի ձեռքբերումն առավել գնահատելի է դառնում:
   Ներկայացման օրը թատերախմբի ղեկավար Լուսինե Մանուկյանը դպրոցի նախասրահում բացել էր նաև իր նկարների ցուցահանդեսը, որը դիտվեց մեծ հետաքրքրությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 12:26:56