Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՀՀ Տավուշի մարզային հանձնաժողովի հերթական նիստը

18.05.2018

  Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՀՀ Տավուշի մարզային հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին հաձնաժողովի անդամները, հասարակական կազմակերպությունների ու համայնքապետարանների, բուժհաստատությունների ներկայացուցիչներ: Նիստը բացեց մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Այնուհետև օրակարգի առաջին հարցով մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ, հանձնաժողովի քարտուղար Նարինե Ճաղարյանը ներկայացրեց ,,ՀՀ կառավարության 2017թ. սեպտեմբերի 28-ի թիվ 41 արձանագրային որոշմամբ հաստատված ,,Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2018 թվականի տարեկան ծրագիրը,, , անդրադարձավ նաև առաջիկա միջոցառումների իրականացման հետ կապված հարցերին: Հաջորդիվ ,,Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման գործընթացի թափանցիկության բարձրացում ի նպաստ հաշամանդամություն ունեցողների,, ծրագրի շրջանակներում իրականացված մոնիտորինգի արդյունքները ներկայացրին ,,Լուսաստղ,, բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավար Անի Գաբրիելյանը և ծրագրի փորձագետ Արթուր Սուքիասյանը: Զեկուցողները նշեցին, որ ծրագրի հիմնական նպատակը անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման գործընթացի արդյունավետության բարձրացմամբ խոցելի խմբերի առողջության պահպանմանը նպաստելն է: Իսկ ծրագիրը կյանքի կոչելու համար հիմք են հանդիսացել պետպատվերի շրջանակներում ձեռք բերվող դեղերի տրամադրման գործընթացի վերաբերյալ շահառուների պարբերաբար դժգոհությունները: Մոնիտորինգն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ ,,Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն,, ՀԿ-ի ,,Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման,, ծրագրի դրամաշնորհի շրջանակում: Նիստի ավարտին ներկայացված հարցերի շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57