Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը

Կայացավ Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը 27.06.2018

  Այսօր՝ հունիսի 27-ին, կայացավ Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որը վարեց Տավուշի մարզպետ, զորակոչային հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը: Օրակարգի առաջին հարցով Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի և Տավուշի զինկոմները ներկայացրին 2018 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքն ու խնդիրները: Հաջորդ հարցով քննարկվեցին տարկետման ներկայացված անձնական գործերը: Զորակոչային հանձնաժողովի նիստում քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր: 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 27.06.2018

  Ս/թ հունիսի 28-ին, ժամը 9:00-ին, տեղի կունենա Վազաշեն համայնքի ավագանու նիստը: Օրակարգում խմելու ջրի արտաքին և ներքին բաշխիչ ցանցը և երկու ՕԿՋ-ն որպես համայնքի սեփականություն ճանաչելու մասին հարցն է: 

Հրավիրում է ,,HayBuis 2018,, փառատոնը

Հրավիրում է ,,HayBuis 2018,, փառատոնը 26.06.2018

 Հունիսի 30-ին Ենոքավանում տեղի կունենա հայկական բույսերի արդեն ավանդական դարձած ,,HayBuis 2018,, փառատոնը: Ամենավառ ու ամենաուրախ փառատոներից մեկը կանցկացվի արդեն չորրորդ անգամ: Փառատոնի կարգախոսն է` ,,Պահպանում ենք այն, ինչ սիրում ենք: Սիրում ենք այն, ինչ ճանաչում ենք,,: Փառատոնի նպատակն է ժողովրդականացնել հայկական բուսականությունը և սովորեցնել բույսերի կիրառությունը ոչ միայն կենցաղում և սննդի մեջ, այլ նաև կյանքի այլ ոլորտներում` բժկություն, ճարտարապետություն, դիզայնի և այլն: Ծրագրում...

Ազատամուտցիները մարզպետին ներկայացրին իրենց խնդիրները

Ազատամուտցիները մարզպետին ներկայացրին իրենց խնդիրները 26.06.2018

 Համայնքին վերաբերող իրենց խնդիրներով այսօր առավոտյան Տավուշի մարզպետի մոտ ընդունելության էին եկել Ազատամուտ համայնքի մի խումբ բնակիչներ ու ավագանու անդամներ: Հանդիպմանը, որին ներկա էին մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, քննարկվեցին համայնքի բնակիչներին ու ավագանուն անհանգստացնող մի շարք հարցեր: Ազատամուտցիները մարզպետին ներկայացրին, որ համայնքում ծագած լարված իրավիճակն ու բոլոր խնդիրները արդյունք են համայնքապետի ոչ բաց ու ոչ թափանցիկ...

Սկսվել են արտհնձի աշխատանքները

Սկսվել են արտհնձի աշխատանքները 26.06.2018

  Տավուշի մարզում սկսվել են արտհնձի աշխատանքները: Ներկայումս արտհունձ է կատարվում մարզի ցածրադիր գոտիներում՝ Դեբեդավանում, Հաղթանակում, Բագրատաշենում և այլ գյուղերում: Արդեն հնձվել է ավելի քան 140 հա աշնանացան գարի: Աշնանացան գարու բերքահավաքը շարունակվում է: 

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 26.06.2018

  Հարգելի քաղաքացիներ, Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը տեղեկացնում է, որ մարզի բուժհիմնարկների ընդունարաններում փակցված են պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության տրամադրման կարգերը, ախտորոշումները, անվճար բուժօգնությունից օգտվողների ցանկերը, ինչպես նաև վճարովի ծառայությունների գնացուցակները:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-07 15:10:24