Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կարկուտ՝ մարզի Դեբեդավան, Դեղձավան, Վազաշեն գյուղերում

Կարկուտ՝ մարզի Դեբեդավան, Դեղձավան, Վազաշեն գյուղերում 06.06.2018

Հունիսի 5-ին, ժամը 18:30-ի սահմաններում ուժգին կարկուտ է տեղացել Տավուշի մարզի Այրում համայնքի Դեբեդավան և Դեղձավան բնակավայրերում: Կարկուտն ուղեկցվել է հորդառատ անձրևով և փոթորկով: Վնասվել են գյուղացիական տնտեսությունների գյուղատնտեսական մշակաբույսերը, բազմամյա տնկարկները, խաղողի այգիները, խոտհարքները: Նույնպիսի ուժգնության կարկուտ մայիսի 26-ին տեղացել էր նաև մարզի Վազաշեն համայնքում:Բոլոր համայնքներում համայնքային հանձնաժողովները գնահատում են վնասի չափերը, որոնք կներկայացվեն մարզպետարանում...

Կայացել է Բերդ խոշորացված համայնքի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ

Կայացել է Բերդ խոշորացված համայնքի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ 05.06.2018

  Հունիսի 4-ին Բերդի համայնքապետարանում կայացել է Բերդ խոշորացված համայնքի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ: Մրցույթն անց է կացվել համայնքային ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների համար: Բոլոր 26 թափուր պաշտոնները ժամկետային պայմանագրով զբաղեցնում էին մրցույթի մասնակիցները: Մրցույթն անցել է երկու փուլով՝ թեստային և հարցազրույցի: Մրցութային հանձնաժողովի որոշմամբ, որի կազմում ընդգրկված էին Տավուշի մարզպետարանի երեք ներկայացուցիչ, համայնքի...

Ավագանու աշխատասենյակներ բոլոր համայնքապետարաններում

Ավագանու աշխատասենյակներ բոլոր համայնքապետարաններում 05.06.2018

Հենց առաջին աշխատանքային խորհրդակցությանը ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը հանձնարարական էր տվել մարզպետարանի  տեղական ինքնակառավարման և ՀԳՄ վարչությանը, որպեսզի նրանք առաջարկեն համայնքների ղեկավարներին, աշխատասենյակներ առանձնացնել ավագանու համար: Այսօր ստացվել է տեղեկատվություն, որ բոլոր այն համայնքներում, որտեղ մինչև հիմա չէին գործում նման աշխատասենյակներ ավագանու անդամների աշխատանքի համար, արդեն հատկացվել են համապատասխան տարածքներ և կահավորվել: Այսպիսով, ՀՀ Տավուշի մարզի բոլոր 24...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 04.06.2018

2018 թվականի հունիսի 5-ին, ժամը 17:00-ին  ՀՀ Տավուշի մարզի Լուսաձորի համայնքապետարանի շենքում տեղի է ունենալու Լուսաձոր համայնքի ավագանու թիվ 3 նիստը: 

Աշխատանքային խորհրդակցությունում

Աշխատանքային խորհրդակցությունում 04.06.2018

Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները և ոլորտները համակարգող մասնագետները: Խորհրդակցության ընթացքում մարզպետը յուրաքանչյուր վարչության պետի հետ վերլուծեց ոլորտին բնորոշ առանձնահատկությունները, խնդիրները և տեսլականը, որի իրկանացման ուղղությամբ պիտի աշխատեն առաջիկայում: ՏԻՄ աշխատանքները համակարգող վարչությանը հանձնարարական տրվեց հետևել, որպեսզի համայնքների ղեկավարները խիստ պահպանեն...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 2018Թ. ՄԱՅԻՍ ԱՄՍԻՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 04.06.2018

  2018թ. մայիս ամսին, համաձայն Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԱՏԳ-ներից ստացված տեղեկատվության, մարզում ընտանեկան և սոցիալական նպաստներ են ստացել 5215 ընտանիքներ, որոնցից 1449-ը Իջևանի, 1218-ը Դիլիջանի, 1101-ը Բերդի և 1047-ը Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 278 ընտանիքներ ստացել են նաև հրատապ դրամական օգնություն /Իջևան-97, Դիլիջան-59, Բերդ - 66, Նոյեմբերյան - 56/ :  Հունիս ամսվա ընթացքում մարզի 186...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57