Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ենոքավան համայնքի մասնակցությունը շաբաթօրյակին 08.09.2018
Համապետական շաբաթօրյակի են դուրս եկել Ենոքավանի բնակիչները:

Շաբաթօրյակը Գետահովիտում 08.09.2018
Այսօր համապետական շաբաթօրյակի են դուրս եկել նաև Գետահովիտ համայնքի բնակիչները:

Շաբաթօրյակի ընթացքն Ակնաղբյուրում 08.09.2018
Համապետական շաբաթօրյակն ակնաղբյուրցիներն սկսել են Մեծ հայրենականում զոհված ակնաղբյուրցիների հիշատակին կառուցված հուշարձանի շրջակայքի մաքրումից ու բարեկարգումից: Մաքրվել ու կարգի են բերվել նաև գյուղամիջյան փողոցները:

Նախնական տվյալներ համապետական շաբաթօրյակից 08.09.2018
Նախնական տվյալներով սեպտեմբերի 8-ի համապետական շաբաթօրյակին Տավուշի մարզից մասնակցել են 15350 մարդ, 227 կազմակերպություն, 24 համայնք, 62 բնակավայր: Օգտագործվել են 137 միավոր տեխնիկա, 5722 միավոր սեփական գործիքներ/բահ, գոգավոր բահ, փոցխ, քլունգ, լինգ, եղան, գերանդի, մանգաղ, էտիչ մկրատ, ցաքատ, ավել, ցախավել, անվավոր սայլակ, խարակ և այլն/: Փակվել է 2 աղբավայր Նոյեմբերյանում և Դիտավանում: Օրվա ընթացքում համապետական շաբաթօրյակին և մասնակցել, և ընթացքին հետևել է Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը:...

Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցը ևս իր ներդրումն ունեցավ համապետական շաբաթօրյակում 08.09.2018
Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցը ակտիվորեն մասնակցեց համապետական շաբաթօրյակին: Աշակերտները, մանկավարժական կոլեկտիվի անդամները և տեխնիկական աշխատողները օրվա ընթացքում մաքրեցին դպրոցի շրջակայքը, իսկ աշակերտների մի մասն էլ զբաղվեց դասասենյակների մաքրությամբ:

Քննարկվել է մարզի բոլոր դպրոցները ծրագրում ներառելու հարցը 08.09.2018
Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այսօր մարզպետարանում հանդիպել է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ,,Արմաթ,, ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանի և ծրագրի մարզային համակարգող Հովիկ Բեգլարյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Ղազումյանը: Հանդիպման ընթացքում համատեղ քննարկվել է մարզի բոլոր դպրոցները ծրագրում ներառելու հարցը: Մարզպետին...


