Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 18.09.2018
2018 թվականի սեպտեմբերի 19-ին, ժամը 10:00-ին, Խաշթառակի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու թիվ 9 արտահերթ նիստը հետևյալ օրակարգով. 1. Խաշթառակ համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում 0,02002 հա հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին: 2. 2018 թվականի համար Խաշթառակ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող օտարման ենթակա գույքի ցանկը հաստատելու մասին:

Գյուղնախարարը ծանոթացել է ինտենսիվ այգում իրականացվող աշխատանքներին 18.09.2018
կՏավուշի մարզում առկա ներդրումային գյուղատնտեսական ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը մարզպետ Վահե Ղալումյանի ուղեկցությամբ այցելել է ,,Գարդենիա Գրեյն Դոր ընկերության,, կողմից Բագրատաշենի վարչական տարածքում հիմնված ինտենսիվ այգի, որը հիմնվել է ,,Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում" ծրագրի շրջանակներում: Նախարարը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին: Տեղեկացվել է, որ այգում ներկայումս...

Գյուղնախարար Արթուր Խաչատրյանն այցելել է Բերդավանի գինու գործարան 18.09.2018
Շարունակվում է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի՝ սեպտեմբերի 17-ին սկսած աշխատանքային այցը Տավուշի մարզում: Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի ուղեկցությամբ նախարարն այսօր այցելել է Բերդավանի գինու գործարան, շրջել գործարանի տարածքում, ծանոթացել արտադրությանը: Գործարանի գործադիր տնօրեն Գագիկ Աղաբաբյանը տեղեկացրել է, որ ներկայումս խաղողի ընդունման և վերամշակման նախապատրաստական աշխատանքներն են ընթանում, և առաջիկա ամենամոտ օրերին կսկսեն բերքի ընդունումը: Նշել է, որ խաղողի...
Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում գյուղնախարար Արթուր Խաչատրյանն այցելել է սահմանամերձ Ոսկեպար բնակավայր, զրուցել բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը նշել է, որ այստեղ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, քանի որ հողագործությունը շահավետ չէ. բերքատվությունը ցածր է, հողատարածքները հակառակորդի թիրախում են։ Պետական օժանդակության ծրագրերից իրազեկված են, սակայն գրավի առարկա ունենալու պահանջը շատերը չեն...

Կայացավ քաղաքացիների ընդունելություն 18.09.2018
Այսօր ժամը 15:00-ից Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը շարունակեց կատարել քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեց 24 հոգի Իջևանից, Հաղարծինից, Գանձաքարից, Ներքին Ծաղկավանից, Այգեհովիտից, Վազաշենից, Բերդավանից, Դիլիջանից, Թեղուտից, Հովքից և Տավուշից: 8 դիմումատու մարզպետից դրամական աջակցություն էր խնդրում: 6 քաղաքացի մարզպետին էր դիմել աշխատանքի տեղավորման խնդրանքով: Հաղարծին գյուղի մի բնակչուհի մարզպետի միջնորդությունն էր խնդրում անասնագողերին գտնելու հարցում: Իսկ Իջևան քաղաքի մի...

Մարզպետը ծանոթացել է խաղողի մթերման գործընթացին 17.09.2018
Տավուշի մարզում մեկնարկել են խաղողի մթերման աշխատանքները: Առաջինը մթերումն սկսել է Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը: Մարզպետ Վահե Ղալումյանը երեկ այցելել է գործարան, ծանոթացել մթերման գործընթացին: Գործարանի պատասխանատուի տեղեկացմամբ նախատեսվում է 5000 տոննա քաղցրահամ խաղողի մթերում՝ կիլոգրամը 140 դրամով: Արդեն մթերվել է շուրջ 670 տոննա: Տեղեկացնենք նաև, որ առաջիկայում խաղողի մթերումը կսկսեն նաև Երևանի շամպայն-գինիների գործարանի Դեբեդավանի մասնաճյուղը, Իջևանի...


