Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեց ,,Հողերի և անտառների կայուն կառավարման ներդրումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում,, ծրագիրը

09.11.2018

 Այսօր Տավուշի մարզպետարանում ներկայացվեց ՄԱԶԾ-ԳԷՖ-ի ,,Հողերի և անտառների կայուն կառավարման ներդրումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում,, ծրագիրը: Մասնակցում էին Տավուշի մարզպետարանի և շահառու համայնքների ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ մարզպետի տեղակալ Կարեն Խուդավերդյանը: Այնուհետև ծրագրի տեխնիկական առաջադրանքի ղեկավար Հովիկ Սայադյանը հակիրճ ներկայացրեց ծրագիրն ու նրա ընթացքը: Նշվեց, որ ծրագրով նախատեսվում է 2019 թվականից մարզի շահառու համայնքներում արոտավայրերի արդյունավետ կառավարում և դեգրադացված արոտավայրերի բարելավում, անդրադարձ եղավ տարերային և անկանոն արոտօգտագործման հետևանքներին: Դեգրադացված արոտավայրերի վերականգնման միջոցառումների և կառավարման մասին խոսեց ծրագրի ներկայացուցիչ Գագիկ Թովմասյանը: Նշվեց, որ դեգրադացված արոտավայրերի բարելավումները գիտականորեն հիմնավորված կազմակերպչական, ագրոտեխնիկական, հողաշինարարական և հիդրոմելիորատիվ բնույթի համալիր միջոցառումներ են, անդրադարձ եղավ դրանց կիրառման հիմնական խնդիրներին: Հանդիպման ընթացքում բանախոսները պատասխանեցին նաև ներկաներին հետաքրքրող հարցերին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57