Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Մեդիագրագիտության կրթական շաբաթ միջոցառման շրջանակներում

06.11.2018

    ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 5-9-ը հայտարարել են Մեդիագրագիտության կրթական շաբաթ Հայաստանի բոլոր դպրոցներում։
 ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով կոչ է արել աշակերտներին ակտիվորեն ներգրավվել գործընթացում: «Ապատեղեկատվությունը բոլոր ուղղություններով շատ մեծ է, և շատ կարևոր է, որ մեր աշակերտները գրագետ լինեն, և մեր ցանկությունն է, որ մեդիագրագիտությունը դասավանդվի հենց դպրոցից»,-նշել է նա:
  Մեդիագրագիտության կրթական շաբաթ միջոցառման շրջանակներում այսօր Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի մի խումբ աշակերտներ Տավուշի մարզպետարանում հանդիպում են ունեցել տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցների հետ: Հանդիպման ընթացքում երեխաներին է ներկայացվել, թե ինչ է մեդիագրագիտությունը, ով է մեդիագրագետ սպառողը և ինչ իրավունքներ ունի: Բաժնի վարիչ Անի Մելիքսեթյանը և գլխավոր մասնագետ Սոֆյա Վերանյանը, ովքեր նաև ՀՀ ժուռնալիստների միության անդամ են, պատասխանել են դպրոցականներին հետաքրքրող հարցերին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57