Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է <<Ճանապարհը>> ֆիլմաշարի հեղինակ Րոֆֆի Պետրոսյանին 12.11.2018
Այսօր Տավուշի մարզպետարանում հյուր էր <<Ճանապարհը>> ֆիլմաշարի հեղինակ Րոֆֆի Պետրոսյանը: «Ճանապարհ»-ը վավերագրական, արկածային ճանապարհորդական ֆիլմաշար է, որի նպատակը Հայաստանը, հայկական գեղատեսիլ վայրերը, ավանդույթներն ու պատմությունն ամենապարզ և բնական եղանակով ներկայացնելն է: Նախագիծը բաղկացած է 12 մասից և այն ներկայացնում է հայկական արմատներ ունեցող ամերիկացի երիտասարդի՝ Րոֆֆի Պետրոսյանի շրջագայությունը Հայաստանով մեկ: Ամբողջ ճանապարհը նա անցնում է ոտքով՝ հատելով...

2000 ընկուզենի մեկ ծառատունկի ընթացքում 12.11.2018
Դեռևս սեպտեմբեր ամսին ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունն ու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը համատեղ ծառատունկ կազմակերպելու նախաձեռնությամբ էին հանդես եկել, որն իրականություն են դարձրել այսօր: Ծառատունկին մասնակցել են ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, ԲՆ անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սամվել Սահակյանը, <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյանը, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Վահե Ղազարյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Արտակ...

Քաղաքացիների ընդունելություն Տավուշի մարզպետարանում 12.11.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը քաղաքացիների ընդունելութուն է կատարել մարզպետարանում: Ընդունելությանը մասնակցել է 61 քաղաքացի մարզի Իջևան, Վազաշեն, Լուսաձոր, Աչաջուր, Դիտավան, Խաշթառակ, Ազատամուտ, Այգեհովիտ համայնքներից, Բերդ քաղաքից և Բարեկամավան, Վերին Կարմիրաղբյուր բնակավայրերից: Ընդունելության եկած քաղաքացիների մեծ մասը՝ թվով 38 հոգի, մարզի ղեկավարին էր դիմել ֆինանսական աջակցության խնդրանքով: Ազատամուտից և Խաշթառակից երեխայի բուժման համար դրամական աջակցություն խնդրած...

Մարզպետ Վահե Ղալումյանը հարցազրույց է տվել Իջևանի թիվ 4 դպրոցի աշակերտներին 12.11.2018
Իջևանի թիվ 4 դպրոցի 9-րդ դասարանի մի խումբ աշակերտների խիստ հետաքրքրել են մարզին վերաբերող որոշակի խնդիրներ, և նրանք որոշել են իրենց հուզող հարցերի պատասխաններն ստանալ հենց մարզպետից: Աշակերտներն այսօր հարցազրույց են անցկացրել մարզպետ Վահե Ղալումյանի հետ: Մարզպետը պատասխանել է նրանց կողմից տրված մարզի ճանապարհաշինությանը, սահմանային խնդիրներին, անտառների պահպանությանը, մարզական դահլիճների բարեկարգմանը վերաբերող հարցերին:

Ընթացքի մեջ են դպրոցներում մշտադիտարկման աշխատանքները 09.11.2018
Տավուշի մարզում ավարտվել են հանրակրթական դպրոցների ուսուցիչների նախաատեստացիոն վերապատրաստման դասընթացները, որն իրականացվել է ՀՀ կրթության ազգային ինստիտուտի Տավուշի մասնաճյուղի կողմից: Դասընթացներին հաջորդել են և ներկայումս մարզի դպրոցներում ընթանում են մշտադիտարկման աշխատանքները: Գործընթացն իրականացնում են մասնաճյուղի և ՀՀ կրթության ազգային ինստիտուտից հրավիրված մասնագետները: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կրթության ազգային ինստիտուտի Տավուշի մասնաճյուղի տնօրեն Ասյա Սարգսյանը,...

Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցի թիմը գրավել է 2-րդ տեղը 09.11.2018
,,Լուսաստղ,, բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ անց է կացվել ,,Ներառական սպորտլանդիա,, միջոցառումը, որի եզրափակիչ փուլը նախօրեին տեղի է ունեցել Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան ,,Կենտրոն,, համալիր մարզադպրոցում: Միջոցառումն անց է կացվել ԱՄՆ պետքարտուղարության ժողովրդավարության հանձնաժողովի ֆինանսավորմամբ իրականացվող ,,Հաշմանդամություն ունեցող երեխաների ներառումը ֆիզկուլտուրայի դասերին,, ծրագրի շրջանակներում: Նպատակը...


