Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետ Վահե Ղալումյանն այսօր աշխատանքային այցով մարզի Այրում խոշորացված համայնքում էր 09.11.2018
ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այսօր աշխատանքային այցով մարզի Այրում խոշորացված համայնքում էր: Նրան ուղեկցել են մարզպետի նորանշանակ տեղակալ Սամվել Ռուբենյանը և օգնական Դավիթ Աղասարյանը: Եղել են համայնքի Բագրատաշեն և Դեբեդավան բնակավայրերում, մասնավորապես դրանցում գործող դպրոցներում: Դպրոցներում աշխատանքային խումբը մոտիկից ծանոթացել է առկա խնդիրներին: Տնօրենների կողմից ներկայացվել են, որ կրթօջախներն ունեն պայմանների բարելավման խնդիրներ: Հատկապես առաջնահերթ են ճաշարանի վերանորոգման,...

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՄՈՎՍԵՍԻ ԹԻՄԸ 09.11.2018
Արդեն երկրորդ տարին է, ինչ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի /ԿԽՄԿ/ ու Հայկական կարմիր խաչի ընկերության /ՀԿԽՄ/ համատեղ ջանքերով և Գերմանական կարմիր խաչի աջակցությամբ Տավուշի մարզում անց են կացվում առաջին օգնության մրցումներ: Նախորդ տարի մրցումներն անց են կացվել Ազատամուտում: Այս տարի միջոցառումը տեղի ունեցավ այսօր՝ Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի տարածքում: Մրցումներին մասնակցեցին մարզի սահմանամերձ համայնքների ու բնակավայրերի քաղաքացիական...
Այսօր Տավուշի մարզպետարանում ներկայացվեց ՄԱԶԾ-ԳԷՖ-ի ,,Հողերի և անտառների կայուն կառավարման ներդրումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում,, ծրագիրը: Մասնակցում էին Տավուշի մարզպետարանի և շահառու համայնքների ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ մարզպետի տեղակալ Կարեն Խուդավերդյանը: Այնուհետև ծրագրի տեխնիկական առաջադրանքի ղեկավար Հովիկ Սայադյանը հակիրճ ներկայացրեց ծրագիրն ու նրա ընթացքը: Նշվեց, որ ծրագրով նախատեսվում է 2019 թվականից մարզի...

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում վերանորոգվել են Դիտավանի օրվա կարգավորիչ ջրամբարները 08.11.2018
Տավուշի մարզի Դիտավան համայնքում այս օրերին ավարտին են մոտենում խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարների /ՕԿՋ/ վերանորոգման աշխատանքները: 2 ջրամբարի վերանորոգումը համայնքի կողմից ներկայացված արագ լուծում պահանջող հիմնահարցերից է, որոնք ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվել են սուբվենցիոն ծրագրերի իրականացման շրջանակներում: Համայնքը վճարել է նախագծի 100 հազար դրամ արժեքը և ևս 177 հազար դրամ ավելացրել է շինարարության գումարին, իսկ ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորումը կազմել է 1 մլն 900 հազար...

ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը Սևքարի դպրոցում մասնակցել է միջոցառմանը 08.11.2018
<<Մեր գյուղի պատմությունը>> խորագրով միջոցառում էին կազմակերպել Սևքարի միջնակարրգ դպրոցի աշակերտները: Բեմում 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտներն էին, ովքեր խմբավար Մելինե Օրդինյանի ղեկավարությամբ ներկայացրին գյուղի պատմական ճանապարհը ՝ համեմելով այն գեղարվեստական կատարումներով՝ երգ, պար ասմունք: Հանդիստեսի շարքերում Սևքարի տարեցներն էին: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը:

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում վերանորոգվում են Դիլիջանի բազմաբնակարան շենքերի մուտքերը 07.11.2018
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում հերթական ծրագիրն է իրականացվում Տավուշի մարզում: Դիլիջան քաղաքում ընթացքի մեջ է բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգման ծավալուն ծրագիրը: Աշխատանքներն ավարտվել են Թախտա թաղամասի ծրագրում ընդգրկված բոլոր 9 բազմաբնակարան շենքում: Ավարտին են մոտենում Շամախյան թաղամասի թվով 18 բազմաբնակարան շենքում կատարվող աշխատանքները: Աշխատանքները ներառում են շքամուտքերում նոր՝ մետաղապլաստե դռների և պատուհանների տեղադրում, օդատարների կառուցում, և օդափոխության...


