Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եռօրյա դասընթաց Տավուշի մարզի բուժաշխատողների համար

07.11.2018

  Նոյեմբերի 6-8-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի /ԿԽՄԿ/ հայաստանյան պատվիրակությունը Իջևանի ,,Կանթեղ,, հյուրանոցային համալիրում անց է կացնում ,,Անհետաձգելի բուժօգնությունը վնասվածքների ժամանակ,, թեմայով դասընթաց Տավուշի մարզի բուժաշխատողների համար: Միջոցառումն իրականացվում է ,,Միջազգային համագործակցություն Տավուշի մարզի երեք հիվանդանոցներում անհետաձգելի բուժօգնության ծառայությունների հիմնման նպատակով,, 2017 թվականի դեկտեմբերի 11-ին ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ Տավուշի մարզպետարանի և ԿԽՄԿ-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում: Դասընթացի մեկնարկին Տավուշի մարզպետարանից ներկա են եղել առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուբեն Տիգրանյանը և ծրագրերի, զբոսաշրջության ու վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը: Միջոցառման մասնակիցներին ողջունել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարի տեղակալ Նիմա Դադբինը և առողջապահական ծրագրերի պատասխանատու Գեղամ Պետրոսյանը: Դասընթացի թիրախային լսարանը Իջևանի, Նոյեմբերյանի և Բերդի բժշկական կենտրոնների ընդունարաններում և շտապ օգնության ծառայություններում հերթապահող միջին և ավագ բուժանձնակազմն է: Հրավիրվել են նաև Իջևանի և Նոյեմբերյանի ԲԿ-ների անեսթեզիոլոգները՝ մասնակցելու դասընթացի իրենց հետաքրքրող թեմաների քննարկումներին: Դասընթացները վարում են Նիկոլաս Քրիստիան Իվանանսը Կանադայից և Նիդերլանդների Թագավորությունից Յուրիան Ռեուրինգսը: Ներկայացվող թեմաներին զուգահեռ կատարվում են նաև գործնական վարժություններ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18