Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի մշակութային զարգացումը մեր այս տարվա առաջնահերթությունն է տնտեսական զարգացման հետ միասին

01.03.2019

-Մարզի մշակութային զարգացումը մեր այս տարվա առաջնահերթությունն է տնտեսական զարգացման հետ միասին: Ի՞նչու, որովհետև առանց դրա մենք չենք կարող միջավայր ստեղծել, որը ցանկալի է ժամանակակից մարդու համար ապրելատեղ լինելու: Որևէ ժամանակակից մարդ ընդամենը տնտեսական ազդակների պատճառով չի կարող որոշում կայացնել որևէ միջավայրում ապրելու, բնակվելու, առավել ևս՝ աշխատելու, գործելու, ստեղծագործելու, եթե բավարարված չեն իր մշակութային պահանջմունքները գոնե նվազագույն չափով,-ասել է մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր մարզի մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Ձևակերպվել են այն հիմնական մեխանիզմները, որոնցով ոչ միայն պիտի առաջ գնա մարզի մշակութային ոլորտը, այլև ստեղծվի փոխկապակցված գործունեություն՝ չկարևորելով կազմակերպությունների ենթակայությունն այս կամ այն գերատեսչությանը: Ինչպես նշել է մարզպետը, կարևորն այն է, թե տվյալ կազմակերպությունն ինչ բովանդակություն ունի, ինչ անել, որ արդյունավետությունն ավելի բարձրանա և ինչ դեր կարող է այն կատարել մշակութային ընդհանուր քաղաքականության զարգացման ռազմավարության մեջ: Նշվել է, որ համապարփակ մեկ ծրագիր պիտի լինի մարզի մշակութային զարգացման, մշակութային քաղաքականության մեջ, մշակութային կյանքի ակտիվացման առաջնահերթությունների ուղղությամբ, և բոլոր կազմակերպությունների գործունեությունը միտված պիտի լինի այդ մեկ ընդհանուր նպատակին: Նման գործունեության ծրագրի ներքո այնպես պիտի արվի, որ էապես փոխվի մարզի մշակութային կյանքը և մեր հասարակության ներգրավվածությունը մշակութային միջոցառումներին: Տավուշն այն հազվագյուտ մարզերից է, որտեղ արվեստի ոլորտը ներկայացված են և բարձրագույն ուսումնական հաստատություններով, ինչպես օրինակ Դիլիջանի գեղարվեստի ակադեմիան և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետը, և միջին մասնագիտական կրթօջախներով: Օգտագործելով այս բոլոր հնարավորությունները, առաջարկվել է ստեղծել մարզպետին կից խորհուրդ, որտեղ ներկայացված կլինեն մշակութային բոլոր օղակներից ներկայացուցիչներ և որով կապահովվեն մարզի մշակութային բոլոր շերտերի շփումներն ու համագործակցությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18