Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը շնորհավորել է մարզի փրկարարներին Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ

01.03.2019

  Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչությունում, շնորհավորել աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ:
-Այս ծառայության մեջ մանրուքներ չկան: Մենք համարվում ենք պետական պաշտոնյաներ, որպեսզի խորանանք ամեն մի մանրուքի մեջ, գիտակցենք դրա կարևորությունը, որովհետև ճգնաժամային իրավիճակում այդ մանրուքը բազմապատկվելու է իր ազդեցության տեսանկյունից: Ցանկանում ենք, որպեսզի կարողանանք կենսունակ մեխանիզմ ստեղծել ոչ միայն խնդիրների լուծման համար, այլև նույնիսկ նոր մեխանիզմների ներդրման, որը մեզ հնարավորություն կտա ճգնաժամային իրավիճակում դիմագրավել: Սրանք բառեր չեն միայն, սա բացարձակ գիտակցություն է և պատասխանատվություն: Կարևորելով Ձեր համակարգի աշխատանքը, և նաև օրվա խորհուրդը՝ շնորհավորում եմ բոլոր աշխատակիցներին, այն մարդկանց, ովքեր ավանդ են ունեցել համակարգի կայացման գործում,- ասել է Հայկ Չոբանյանը:
 Մարզպետը նաև շրջայց է կատարել, ծանոթացել վարչության գույքացուցակում առկա հատուկ տեխնիկային և փրկարարական գույք-սարքավորումներին: Ճգնաժամային կառավարման կենտրոնում ներկայացվել են իրականացվող աշխատանքներն ու հնարավորությունները: Այնուհետև ուժային կառույցների մարզային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել են մարզի քաղպաշտպանության վիճակի և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնախնդիրներին վերաբերող հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18