Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Խաղողի մթերման ընթացքը Տավուշի մարզում 20.09.2018
Սեպտեմբերի 20-ի դրությամբ Տավուշի մարզում մթերվել է 1795 տոննա խաղող: <<Երևանի կոնյակի գործարան>> ՓԲԸ-ի Բերդի մասնաճյուղն ընդունել է 1400 տոննա խաղող, <<Իջևանի գինու և կոնյակի գործարան>> ԲԲԸ-ն՝ 145 տոննա, <<Երևանի շամպայն գինիների գործարան>> ԲԲԸ Դեբեդավանի գինու գործարանը՝ 250 տոննա: Խաղողի մթերման աշխատանքները մարզում շարունակվում են:

Ցավակցում են զիծառայողի ընտանիքին 20.09.2018
Սեպտեմբերի 19-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակված կրակոցից պարանոցի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը (ծնված 1980թ., ծառայում էր 2011թ.-ից, Տավուշի ԶԿ): Զինվորական հոսպիտալ տեղափոխելիս շարքային Հ. Մաթևոսյանը մահացել է: ՀՀ Տավուշի մարզպետը, մարզպետարանի ողջ անձնակազմը...

Քաղաքացիների ընդունելություն Դիլիջանում 20.09.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել Դիլիջանի համայնքապետարանում: Ընդունելությանը ներկա է եղել Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը: Ընդունելությանը մասնակցել է ընդհանուր թվով 11 քաղաքացի Դիլիջան քաղաքից, համայնքի Գոշ և Հաղարծին բնակավայրերից: Մարզպետին դիմած քաղաքացիներից 5-ը դրամական աջակցություն էին խնդրում, 2 հոգի աշխատանքի տեղավորման հարցով էր դիմել, 2-ը՝ վառելափայտի ձեռքբերման, 1 քաղաքացի՝ թաղամասի ճանապարհի վերանորոգման: Դիլիջան...

Մարզպետն այցելել է Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց 20.09.2018
Այսօր Դիլիջան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այցելել է նաև Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց, ծանոթացել դպրոցի գործունեությանը, իրավիճակին ու կարգավիճակին: Տնօրեն Հրեղեն Գասպարյանը տեղեկացրել է, որ դպրոցում այսօր սովորում է 8-18 տարեկան 300-ից ավելի աշակերտ: Այստեղ գործում են գեղարվեստի, դեկորատիվ արվեստի և պարարվեստի բաժիններ: Նաև տեղեկացրել է, որ, որպես խոշորացված համայնքի դպրոց, մասնաճյուղեր են բացել Թեղուտ,...

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 20.09.2018
Սիրելի տավուշցիներ Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված անկախության հանրաքվեով իրականություն դարձավ մեր ժողովրդի դարերով փայփայած երազանքը: Հայ ժողովուրդը միասնական պայքարի ու կամքի արդյունքում ձեռք բերեց իր անկախությունն ու ինքն իր ճակատագրի տերը լինելու իրավունքը: Հեշտ չի եղել անկախության ճանապարհը: Այդ ճանապարհին ունեցած ձեռքբերումների կողքին եղել են նաև...

Մարզպետը ծանոթացել է դպրոցի հիմնախնդիրներին 20.09.2018
Սեպտեմբերի 20-ին Դիլիջանում ունեցած աշխատանքային շրջայցի ընթացքում Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այցելել է նաև քաղաքի թիվ 6 հիմնական դպրոց, ծանոթացել կոլեկտիվի հետ: Մարզպետն առաջարկել է նաև բարձրաձայնել առկա խնդիրների մասին՝ համատեղ ուժերով դրանց լուծումը գտնելու համար: Դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով այցի համար, տեղեկացրել է, որ դպրոցի ուսումնական մասնաշենքի 1-ին և 2-րդ հակերը հիմնանորոգված են, գոհ են պայմաններից, սակայն խնդիր է մնում 3-րդ հարկի...