Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԿՀԻՄՆՎԵՆ ԿՐԹԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐ

13.03.2019

 Այսօր ,,Վիքիմեդիա Հայաստան,, գիտակրթական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Սուսաննա Մկրտչյանը Տավուշի մարզպետարանում հանդիպել է մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ, տեղեկացրել, որ նախատեսվում է կրթական ակումբներ բացել մարզի բոլոր դպրոցներում: Այդ նպատակով մարտի 25-ից Ծաղկաձորում անց է կացվելու Վիքիպեդիայի դասընթաց: Տնօրեններին առաջարկվել է ընտրել համապատասխան ուսուցիչներին և հայտագրել մինչև մարտի 15-ը: Տեղեկացվել է նաև, որ դասընթացներն անց են կացվելու փուլերով: Առաջին փուլին կմասնակցի 20 ուսուցիչ: Սուսաննա Մկրտչյանը անդրադարձել է նաև Վիքիպեդիան և Վիքի նախագծերը զարգացնելու ու տարածելու, դրանցում դպրոցականների մասնակցությունը խրախուսելու հարցերին, նշել, որ Վիքիպեդիան աշակերտներին հնարավորություն կտա տեսական գիտելիքներին զուգահեռ ձեռք բերել նաև գործնական հմտություններ ու կարողություններ:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 16:53:14