Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքին պետք է տրվի զարգացման հնարավորություն, այս ձևով այն չի կարող զարգանալ

13.03.2019

Այսօր առավոտյան Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը խորհրդակցություն է անցկացրել Իջևանի համայնքապետարանում: Մասնակցել են մարզպետարանի և համայնքապետարանի ստորաբաժանումների ղեկավարները: Հիմնականում քննարկվել են համայնքում առկա քաղաքաշինական խնդիրները: Կարևորվել է քաղաքի գլխավոր հատակագծի կամ մաստեր պլանի կազմումը:
-Առանց դրա գոյության պետք է որևէ հատկացում չլինի: Նախ քաղաքաշինական առումով այդպես ավելի ճիշտ է ու գրագետ, և երկրորդը՝ այն վիճակը, ինչում գտնվում է Իջևանը, հենց այդ մաստեր պլանի բացակայության արդյունքն է: Երբ որ մարդիկ անցնում են Իջևանով, իրենք քաղաքը չեն տեսնում, մի փոքր քայլում են, նոր հասկանում են, թե իրականում ինչ գեղեցկուհի է թաքնված այս տգեղ, տձև ինքնագործունեության հետևում: Սա ոչ միայն սխալ քաղաքականության, այլ, իմ գնահատմամբ, դավաճանության արդյունք է: Հետևանքն այն է, որ մենք չենք կարողանում որևէ ներդրողի ինչ-որ բան առաջարկել, համայնքը պետք է վերադարձնել ժողովրդին, որովհետև ինչքան խորանում ենք, այնքան ավելի շատ ենք հասկանում, թե որքան մեծ են պրոբլեմները Իջևան համայնքում: Մենք պետք է այնպես անենք, որ սերունդները մեզ չնզովեն, այլ շնորհակալ լինեն,- նշել է մարզպետ Հայկ Չոբանյանը:
Առաջարկվել է, որ պիտի փուլ առ փուլ հանել նախորդ տարիների բոլոր աճուրդների ցանկերը և հատ- հատ ուսումնասիրել: Որևէ թերություն հայտնաբերելու դեպքում համապատասխան պատկան մարմինների հետ միասին, օրենսդրությամբ սահմանված կարգով, այդ տարածքները պետք է վերադարձվեն սեփականատերերին՝ լինի դա համայնքապետարան, թե մեկ այլ կառույց: Սա, մարզպետի համոզմամբ, դժվար և երկար ժամանակ պահանջող գործընթաց է, բայց սկսելն անհրաժեշտ է: Հանձնարարական է տրվել մարզպետարանի քաղաքաշինության վարչությանը աշխատել բոլոր համայնքների հետ, որպեսզի նրանք ունենան քաղաքաշինական կանոնադրություն, որով կսահմանվի նաև համայնքի զարգացման ոճը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 16:53:14