Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն

19.03.2019

     Սիրելի տավուշցիներ,

Հիշեցնում ենք, որ մարտի 23-ի համապետական շաբաթօրյակին միանում է նաեւ Տավուշի մարզը։ Կոչ ենք անում բոլորին՝ ակտիվորեն մասնակցել շրջապատն ու համայնքներն աղբից մաքրելու միջոցառմանը։

Շաբաթօրյակի ընթացքի մասին հանրության իրազեկումն ապահովելու նպատակով առաջարկում ենք՝ մարտի 23-ին լուսանկարներով, տեսանյութերով եւ ուղիղ եթերներով կիսվել ֆեյսբուքյան հետեւյալ խմբերում․

«Ազատ Տավուշ», «Տավուշի մարզ», «Իջեւան» , «Իջեւան Ինֆոտուն», «Շամշադինյան բառ ու բան», «Այգեհովիտ», «Դիլիջան», «Դիլիջանցիք», «ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղ», «Այգեհովիտ», «Խաշթառակ», «Իջևանի Քանդակների այգի», «Ենոքավան», «Իջեւանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն», «Տավուշ աշխարհ», «Դիլիջանի համայնքային կենտրոն»։ Ցանկը վերջնական չէ։

Որեւէ բովանդակություն հրապարակելիս պարտադիր օգտագործեք #մարտի23, #ՄաքուրՏավուշ, #մեկնիրձեռքդ #վերցրուաղբը հեշթեգերը։ Ցանկալի է նաեւ հեշթեգով նշել համայնքի անունը, օրինակ՝ #Լուսահովիտ, #Դեբեդավան, #Արծվաբերդ եւ այլն։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57