Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բերդի բժշկական կենտրոնում դիտարկվում է հոսպիտալի և քաղաքացիական հիվանդանոցի համատեղ աշխատանքի մոդելը

19.03.2019

Բերդի առողջապահական համակարգում որոշակի փոփոխությունների ժամանակահատված է. այստեղ դիտարկվում է հոսպիտալի և քաղաքացիական հիվանդանոցի համատեղ աշխատանքի մոդելը, ինչն ուսումնասիրելու նպատակով մարզպետ Հայկ Չոբանյանն այցելել էր նաև Բերդի բժշկական կենտրոն: Մարզպետը զրույց է ունեցել կենտրոնի աշխատակազմի հետ, անդրադարձել օպտիմալացման, մասնագետներով ապահովման, արժանապատիվ վարձատրության, երիտասարդ բժիշկներին դեպի հեռավոր տարածաշրջան գրավելու տարբեր խթանների մեխանիզմների մշակման, որակյալ ծառայությունների մատուցման խնդիրներին:
- Օպտիմալացում՝ նշանակում է արդյունավետացում: Այս դեպքում դա բժշկական ավելի որակյալ ծառայություններն են, դա հասանելիությունն է, որը վերաբերում է ոչ միայն ֆինանսական, այլև աշխարհագրական հասանելիությանը, կանխարգելման մեխանիզմի զարգացմանը և ընդհանուր առմամբ բժշկական ծառայության որակի բարձրացմանը: Սա մեր գործն է, սա առողջապահական համակարգի խնդիրն է, իսկ դուք այդ համակարգի կարևոր օղակն եք: Եթե այստեղ խոսում ենք օպտիմալացման մասին, դա կրճատման մասին չէ: Ընդհակառակը, այստեղ մենք պիտի խոսենք ավելացման մասին, որովհետև ունենք մասնագետների ավելացման խնդիր, ցածր աշխատավարձ, որ պիտի բարձրացվի,-ասել է մարզպետ Հայկ Չոբանյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18