Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ներկայացվեցին ուսումնավարժության նպատակներն ու խնդիրները 03.10.2018
Հոկտեմբերի 5-ին նախատեսվում է Տավուշի մարզում անցկացնել հրամանատարաշտաբային ուսումնավարժություն <<ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտի սողանքային աղետի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը>> թեմայով: Այսօր մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությունում, որը վարում էր Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Խուդավերդյանը, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Վաղինակ Հովսեփյանը ներկայացրեց նախատեսվող ուսումնավարժության հիմնական...

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ՄԵԾԱՆՈՒՆ ՀԱՅԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ 03.10.2018
Աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակին մոմավառություն է կազմակերպվել մարզկենտրոն Իջևանի Շատրվանների հրապարակում, որտեղ հնչում են Ազնավուրի երգերը, իսկ մարդիկ մոմեր են վառում ու ծաղիկներ դնում Ազնավուրի նկարի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով մեծանուն հայի հիշատակին:
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 03.10.2018
2018 թվականի հոկտեմբերի 9-ին, ժամը 17:00-ին, համայնքի ղեկավարի աշխատասենյակում տեղի կունենա Ն. Ծաղկավան համայնքի ավագանու հերթական նիստը հետևյալ օրակարգով. 1. Ն. Ծաղկավան համայնքի 2018 թվականի բյուջեի 3-րդ եռամսյակի կատարողականի մասին համայնքի ղեկավարի հաղորդումը: 2. Ն. Ծաղկավան համայնքի վարչական սահմաններում գտնվող բնակելի կառուցապատման հողակտորը համայնքային սեփականություն ճանաչելու և պետական գրանցում ստանալու մասին:

Ազատամուտում չկայացավ ավագանու հերթական նիստը 03.10.2018
2018 թվականի հոկտեմբերի 3-ին, ժամը 15:00-ին նշանակված էր Ազատամուտ համայնքի ավագանու հերթական նիստը հետևյալ օրակարգով. 1. Ազատամուտ համայնքի 2018 թ. տարեկան բյուջեի նախագիծը հաստատելու մասին: 2. Ազատամուտ համայնքի 2018 թ. տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին: 3. Ազատամուտի համայնքապետարանի աշխատակազմի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին: 4. Միկրոռեգիոնալ մակարդակի...

<<Իմ քայլը հանուն Տավուշի>> ներդրումային համաժողովի արձագանքները 03.10.2018
Սեպտեմբերի 9-ին Տավուշի մարզկենտրոն Իջևանում տեղի ունեցավ <<Իմ քայլը հանուն Տավուշի>> ներդրումային համաժողովը: Մասնակցում էին հինգ տասնյակից ավելի ծագումով տավուշցի գործարարներ Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից և այլ երկրներից: Ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Համաժողովի նպատակն էր ներկայացնել մարզի ներդրումային միջավայրը, գործարարության համար առկա պայմաններն ու երաշխիքները, և կոչ անել գործարարներին ներդրումներ կատարել հայրենիքում: Համաժողովին մասնակից...

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ 02.10.2018
94 տարեկան հասակում կյանքից հեռացավ աշխարհի ամենաճանաչված հայ, Ֆրանսիայի արժանավոր քաղաքացի, աշխարհահռչակ շանսոնյե, դերասան, Հայասանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը: Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում՝ հայ գաղթականներ Միշա եւ Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Հայրը արմատներով Էրզրումից էր, մայրը՝ Իզմիրից, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից: Ազնավուրյանների ընտանիքը ամուր թելերով կապված էր իր արմատներին՝ ազգային սովորույթներին,...