Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Առաջիկա ամիսներին ներդրումային համաժողովներ կկազմակերպվեն ՀՀ մարզերում 24.10.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 23-ին մարզպետների մասնակցությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել` ՀՀ նոր մարզպետների կազմով։ Շնորհավորելով նորանշանակ մարզպետներին` նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն արդյունավետ համագործակցություն ու հաջողություն է մաղթել հետագա համատեղ աշխատանքներում: Օրակարգային հարցերի շրջանակում Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ Տավուշի մարզում կայացած «Իմ քայլը հանուն...
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 24.10.2018
2018թ. հոկտեմբերի 25-ին ժամը 11:00 –ին տեղի կունենա Գանձաքար համայնքի ավագանու թիվ 31 արտահերթ նիստը օրակարգում ունենալով հետևյալ հարցը. 1. Համայնքի բյուջեում փոփոխություն կատարելու մասին:

Քաղաքացիների հերթական ընդունելությունը Բերդում էր 24.10.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել Բերդի համայնքապետարանում: Ընդունելությանը մասնակցել է ընդհանուր թվով 16 քաղաքացի Բերդ քաղաքից, համայնքի Արծվաբերդ, Թովուզ և Այգեպար բնակավայրերից: Մարզպետին դիմած քաղաքացիներից 14-ը դրամական աջակցություն են խնդրել, իսկ 2 հոգի դիմել են այլ հարցերով: Դրամական աջակցության համար դիմած քաղաքացիների խնդրանքը կբավարարվի 2018 թվականի պետական բյուջեով ՀՀ Տավուշի մարզպետարանի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման...
Հոկտեմբերի 22-ին Երևանում մեկնարկել է Եվրասիական համագործակցության 3-րդ միջազգային համաժողովը, իսկ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, տեղի է ունեցել միջազգային համաժողովի լիագումար նիստը, որին մասնակցել են նաև Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը և մարզի սահմանամերձ համայնքների ղեկավարները: Համաժողովի հիմնական նպատակն է խթանել ԵԱՏՄ երկրների ընկերությունների համագործակցությունը: Երկօրյա համաժողովի աշխատանքներին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, ինչպես նաև ԱՄՆ–ի,...
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 23.10.2018
2018 թվականի հոկտեմբերի 27-ին, ժամը 10:00-ին, համայնքի ղեկավարի աշխատասենյակում տեղի կունենա Բերքաբեր համայնքի ավագանու թիվ 18 հերթական նիստը հետևյալ օրակարգով. 1. Բերքաբեր համայնքի 2018 թվականի տեղական բյուջեի 3-րդ եռամսյակի արդյունքների վերաբերյալ հաղորդում:

Ներկայացվեց Together4Armenia հարթակը 22.10.2018
Այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ Together4Armenia վերամշակված հարթակի ներկայացում: Մասնակցում էին մարզպետարանի, հասարակական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, գրադարանների աշխատակիցներ: Together4Armenia ծրագրի Տավուշի մարզի համակարգող Արմինե Ներսիսյանի բացման խոսքից հետո ,,Առաքելություն Արևելք,, մարդասիրական օգնության կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի և ծրագրի ղեկավար Նոնա Գալստյանը ներկայացրեց ,,Միասին հանուն...


