Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

25.12.2018

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որը վարել է մարզպետ Վահե Ղալումյանը: Քննարկվել են Տավուշի մարզում անցած` 2018 թվականի ամառային զորակոչի ամփոփ տվյալների և 2018 թվականի ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցերը: Մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանն ամփոփիչ խոսքում նշել է, որ պետք է հետամուտ լինել, որպեսզի ձմեռային զորակոչն անցնի համաձայն հաստատված ժամանակացույցի՝ սահմանված կարգով և ապահովելով հաստատված թվաքանակը: Ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ նյութերը սահմանված կարգով տրամադրել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին, ինչպես նաև քննության առնել տարկետումների, զինվորական հաշվառումից և գրանցումից դուրս գրվելու և արտոնություններ տրամադրելու օրինականությունը: Մարզպետը զորակոչի կազմակերպման հետ կապված հանձնարարակններ է տվել նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություններին և տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին: Այս բոլոր հանձնարարականներն ամփոփված են նաև ՀՀ Տավուշի մարզպետի համապատասխան որոշման մեջ:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18