Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՊ վիճակի համալիր գնահատման ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացման ուսումնասիրություն

ՔՊ վիճակի համալիր գնահատման ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացման ուսումնասիրություն 29.10.2018

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը  ՔՊ վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ. Մարտիրոսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 22-27-ը իրականացրել է ուսումնասիրություն՝ ուղղված ՀՀ Տավուշի մարզում 2017 թվականին քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացմանը: Մինչ աշխատանքների սկսելը, համապատասխան ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կարճ աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել...

Հանդիպում ,,Դեբեդ,, հաշմանդամների ՀԿ-ի նախագահի հետ

Հանդիպում ,,Դեբեդ,, հաշմանդամների ՀԿ-ի նախագահի հետ 29.10.2018

  Այսօր Տավուշի մարզպետարանի ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը մարզպետարանում հանդիպում է ունեցել 2011 թվականից Այրում համայնքում գործող ,,Դեբեդ,, հաշմանդամների հասարակական կազմակերպության նախագահ Սասուն Աղայանի հետ: ՀԿ-ն բարեգործական է, բարեգործական բազմաթիվ նախաձեռնությունների հեղինակ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես հաշմանդամների սոցիալ-տնտեսական կարգավիճակին առնչվող, այնպես էլ առաջիկա ծրագրերի հետ կապված հարցեր: 

Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց արդեն ավանդական դարձած ,,Բերքի տոն,, միջոցառումը

Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց արդեն ավանդական դարձած ,,Բերքի տոն,, միջոցառումը 26.10.2018

  Այսօր Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած ,,Բերքի տոն,, միջոցառումը: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով միջոցառումն այս անգամ մի փոքր այլ ձևաչափով անցկացվեց. տոնը կազմակերպվել էր ոչ թե դպրոցի բակում, ինչպես միշտ լինում էր, այլ միջոցառմանը մասնակից բոլոր 15 դասարաններից յուրաքանչյուրը իր դասասենյակում էր աշնանային գույներով հագեցած անկյուն ստեղծել, բացել բերք ու բարիքով, անուշեղեններով ծանրաբեռնված սեղաններ: Ամենուր ուրախ տրամադրություն էր, երգ...

ԿԽՄԿ-ի ծրագրերի բացում Բերքաբերում և Սարիգյուղում

ԿԽՄԿ-ի ծրագրերի բացում Բերքաբերում և Սարիգյուղում 25.10.2018

Տավուշի մարզում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի /ԿԽՄԿ/ կողմից իրականացված ծրագրերին ավելացան ևս երկուսը. նախօրեին ծրագրերի հանդիսավոր բացում տեղի ունեցավ մարզի Բերքաբեր և Սարիգյուղ համայնքներում: Ներկա էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոին: ԿԽՄԿ-ի աջակցությամբ Բերքաբերի միջնակարգ դպրոցում կառուցվել է <<ապահով սենյակ>>, որտեղ էլ իրականացվեց փորձնական տարհանման վարժանք: <<Սենյակն>> օգտագործվելու է որպես ժամանակավոր...

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 25.10.2018

  2018 թվականի հոկտեմբերի 30-ին, ժամը 16:00-ին, Բերդի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: 

,,Աղքատության հաղթահարումը ՀՀ Տավուշի մարզում,, ծրագրի առողջապահական բաղադրիչի ներկայացում (2013-2018)

,,Աղքատության հաղթահարումը ՀՀ Տավուշի մարզում,, ծրագրի առողջապահական բաղադրիչի ներկայացում (2013-2018) 25.10.2018

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ առողջապահության և սոցիալական ապահովության վարչության և Հայ օգնության ֆոնդի /ՀՕՖ/ կազմակերպած համատեղ սեմինար-խորհրդակցությունը, որի նպատակն էր ներկայացնել ՀՕՖ-ի ,,Աղքատության հաղթահարումը ՀՀ Տավուշի մարզում,, ծրագրի առողջապահական բաղադրիչը:  Մասնակցում էին մարզի համայնքների, առողջապահական հաստատությունների, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Ներկա էր Տավուշի մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը: Սկսած 2013 թվականից Հայ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-28 09:51:38