Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ներկայացվել է Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը 23.11.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը Ազատամուտ համայնքի բնակիչներին և համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահագն Ալավերդյանին, ով նշանակվել է Տավուշի մարզպետի 2018 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 158-Ա որոշմամբ և կպաշտոնավարի մինչև Ազատամուտ համայնքի ղեկավարի ծառայողական պարտականությունների կատարման անհնարինություն առաջացնող հանգամանքների վերացումը: Որոշումը կայացվել է՝ ղեկավարվելով հետևյալ հիմնավորումով. ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 27-րդ...
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 22.11.2018
2018 թ. նոյեմբերի 23-ին, ժամը 17:00-ին կկայանա Կիրանց համայնքի ավագանու արտահերթ նիստը ՝ 2018 թվականի բյուջեում հոդվածների փոփոխություն, օրակարգով:
Կանցկացվի տնօրենի թափուր տեղի մրցույթ 22.11.2018
Տավուշի մարզպետի որոշմամբ 2018 թ. նոյեմբերի 1-ին լուծվել է ,,ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն,, ՊՈԱԿ-ի տնօրեն Լարիսա Հակոբյանի հետ 2014 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված աշխատանքային պայմանագիրը: Մինչև մրցույթով տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելը 2018 թվականի նոյեմբերի 1-ից Լարիսա Հակոբյանը մարզպետի որոշմամբ նշանակվել է ,,ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն,, ՊՈԱԿ-ի տնօրենի...

Հաղթող է ճանաչվել ,,Ավանդույթները և նորարարությունը մանկավարժության մեջ,, անվանակարգում 22.11.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից անցկացված «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլին Տավուշի մարզից մասնակցել են համապատասխանաբար Լճկաձորի հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Ռուզան Մալինյանը, Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Նինա Պողոսյանը և Գետահովիտի մանկապարտեզի դաստիարակչուհի Շողիկ Աղինյանը, ովքեր հաղթել էին մրցույթների մարզային փուլում: Նրանցից...
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 22.11.2018
2018 թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 19:00-ին, Դիտավանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու թիվ 10 հերթական նիստը հետևյալ օրակարգով. 1. ՀՀ Տավուշի մարզի Դիտավան համայնքի վարչական տարածքում 2019 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին: 2. Դիտավանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին: 3. 2018 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու...

Մարզպետ Վահե Ղալումյանը մասնակցել է ԵՊՀ ԻՄ-ում կազմակերպված միջոցառմանը 21.11.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում մասնակցել է Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Ողջունելով մասնաճյուղի ուսանողությանը, մարզպետն իր խոսքում կարևորել է երիտասարդության դերը մեր երկրի զարգացման ու առաջընթացի գործում, նշել, որ ժամանակի պահանջներին համահունչ գիտելիքներով ու կրթական բարձր մակարդակով միայն հնարավոր կլինի հաղթարել պետության առջև ծառացած մարտահրավերները: Շնորհավորական իր խոսքում մարզպետը կարևորել է նաև...


