Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը հանդիպումներ է ունեցել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

20.02.2019

  Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն աշխատանքային առանձին հանդիպումներ է ունեցել Տավուշի մարզում գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Մարզում իրենց կողմից իրականացված, ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, ինչպես նաև նախատեսվող անելիքներն են ներկայացրել FREDA Հայաստանի գյուղական տարածքների զարգացման հիմնադրամի, IDEA հիմնադրամի, OxEJen հիմնադրամի, ,,ՀիմնաՏավուշ,, զարգացման հիմնադրամի, Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գյուղատնտեսության, զբոսաշրջության բաղադրիչի, Վորլդ Վիժն Հայաստան Տավուշի տարածքային զարգացման գրասենյակի  ներկայացուցիչները:
Յուրաքանչյուր կազմակերպություն՝ ներկայացնելով Տավուշի մարզում իրենց գործունեության պատմությունը, ներկա աշխատանքները, հանդես են եկել նաև առաջարկներով: Մարզպետը ծրագրերի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության ընդլայնման տարբերակներ, նոր ներդրումների ներգրավման հնարավորություններ և ընդհանրապես, թե ինչպիսի ռազմավարություն է ընկած նրանց գործունեության հիմքում և ինչ է պլանավորվում իրականացնել մասնավորապես 2019 թվականի ընթացքում:
Մարզպետ Հայկ Չոբանյանը շնորհակալություն է հայտնել բոլորին, խիստ կարևորել է նրանց գործունեությունը Տավուշի մարզի և նրա տնտեսության զարգացման համար: Նա նշել է, որ մարզպետարանն այսուհետ պրոակտիվ է լինելու և նման հանդիպումները պարբերական բնույթ են կրելու, քանի որ ցանկացած խնդրի լուծման հնարավորությունն ու գործունեության արդյունավետությունն ավելի են բարձրանում, երբ դրա համար գործադրվող ջանքերը մեկտեղվում են:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 14:17:47