Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ ՀԱՅԿ ՉՈԲԱՆՅԱՆԸ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ՆԵՐԿԱ Է ԵՂԵԼ DIAMOND CHALLENGE ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ

19.02.2019

  <<Ես մեծ հաճույքով եմ եկել ձեզ հետ հանդիպման, ավելին ասեմ՝ շատ ոգևորված եմ, և սա ամենաոգևորիչ լսարանն է, որ ես ունեցել եմ վերջին տասն օրվա ընթացքում: Այստեղ այնքան ներուժ կա, այնքան պոտենցիալ կա, և նախաձեռնությունն իսկապես համայնքային է>>,- Դիլիջանում տեղի ունեցած Diamond Challenge միջազգային ձեռնարկատիրական մրցույթի մասնակիցներին ողջունել է մարզպետ Հայկ Չոբանյանը: Մրցույթի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Դիլիջանի համայնքային կենտրոնն է /ԴՀԿ/: Մրցույթն ստեղծվել է ԱՄՆ-ի Դելավեր համալսարանի Հորն կրթական ծրագրի շրջանակներում և նպատակն է զարգացնել ու տարածել ձեռնարկատիրական կրթությունը ավագ դպրոցականների շրջանում, օգնել հետագա մասնագիտական կողմնորոշման հարցում: Այն նաև հնարավորություն է տալիս դպրոցականներին՝ իրագործելու իրենց բիզնես գաղափարները և ստանալ դրամական պարգևներ: Հայաստանի տարբեր քաղաքներ ներկայացնող 11 թիմերի միջև ծավալված մրցույթում հաղթել է «Այբ» դպրոցի «Կանաչ քիմիա» ակումբի «Այբպլաստ» նախագիծը։ Նախագծի շրջանակում այբեցիները փորձել են ստանալ բիոպլաստիկներ՝ օգտագործելով բնական հումք: Աշակերտները հետազոտել են և առաջարկել թերմոպլաստիկ օսլայի հիմքի վրա ստացվող կենսաքայքայվող պլաստիկներ նավթային հումքի վրա հիմնված առկա պլաստիկների փոխարեն։ Արդյունքը գոհացուցիչ է եղել, և նրանք արժանացել են 1000 դոլար մրցանակի։ Բացի այդ, թիմին հնարավորություն է ընձեռվել ապրիլին մեկնել ԱՄՆ՝ Դելավերի համալսարան՝ մասնակցելու մրցույթի համաշխարհային եզրափակիչին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03