Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
-Նոր կամ վերագործարկվող ոռոգելի տարածքներն այս տարի Տավուշի մարզում պետք է հասցնել առնվազն 500 հեկտարի և, իհարկե, դրանք մշակել: Սա նվազագույնն է, որ պետք է այս տարի իրականացնենք, քանի որ այդ պոտենցիալն իրականում առկա է,- մարզպետի խոսքով այսպես պիտի առաջ գնանք՝ նպատակ ունենալով մոտենալ խորհրդային տարիների ցուցանիշին, որը կազմել է 20 000 հա: Ոռոգման համակարգի խնդիրները համայնք առ համայնք, խողովակ առ խողովակ, պիտի քննարկվեն և լուծում տրվեն: Այս անգամ քննարկվեցին Արծվաբերդի, Այգեձորի, Վերին...
Մարտի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Տավուշի նորանշանակ մարզպետ տիար Հայկ Չոբանյանին՝ ուղեկցությամբ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի: Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը, շնորհավորելով մարզպետին նշանակման առիթով, մաղթեց նրան հաջողություններ իր առաքելության մեջ: Տեղեկանալով մարզի զարգացման և առաջընթացի հետ կապված մարզպետի մտածումների և ծրագրերի մասին` Վեհափառ Հայրապետը...
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 20.03.2019
2019 թվականի մարտի 25-ին, ժամը 19:00-ին, Դիտավանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու թիվ 2 հերթական նիստը հետևյալ օրակարգով. 1. 2019 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին:

ՄԱՐՏԻ 23-Ը՝ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՕՐ 19.03.2019
Մաքուր պահենք մեր համայնքը: Մարտի 23-ի համապետական շաբաթօրյակի օրը Դիտավանում կփակվի 2 աղբավայր:
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 19.03.2019
2019թ. մարտի 20-ին, ժամը 15:00-ին, Լուսաձորի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու թիվ 2 նիստը:
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 19.03.2019
2019թ. մարտի 21-ին, ժամը 17:00-ին, Սևքարի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու թիվ 3 նիստը հետևյալ օրակարգով. 1. Սևքար համայնքի 2019թ. համայնքային բյուջեում հոդվածային փոփոխություն կատարելու մասին: 2. Համայնքային սեփականություն համարվող բազմաբնակարան շենքում բնակվող ընտանիքին զբաղեցրած տարածքը անհատույց տրամադրելու մասին: 3. Համայնքի վարչական սահմաններում գտնվող բնակավայրերի հողերից հասարակական նպատակով հողամաս հատկացնելու մասին:


