Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սամբո ըմբշամարտի միջազգային հուշամրցաշար Իջևանում

08.05.2019

  Իջևանի մարզադպրոցում անցկացվեց սամբո ըմբշամարտի 8-րդ միջազգային հուշամրցաշարը՝ նվիրված իջևանցի մարզիկներ Արթուր Բայրամյանի, Արմեն Հարությունյանի, Արսեն Մարգարյանի, Արմեն Ներսիսյանի, Սաշա Օհանջանյանի, Մարտիրոս Պապյանի հիշատակին: Ավանդույթ դարձած հուշամրցաշարը կյանքից անժամանակ հեռացած մարզիկների արտերկրում ապրող ընկերներն էին կազմակերպել: Մրցույթին մասնակցելու համար Իջևան էին ժամանել շուրջ 150 մարզիկներ ՀՀ մարզերից և Ուկրաինայից, Հայաստանից դուրս ապրող իջևանցիներ: Բացման արարողությանը ներկա էր Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը: Մրցումներն անցան հետաքրքիր ու դիտարժան պայքարում: Տարբեր քաշային կարգերում մրցանակային տեղեր գրաված ըմբիշները պարգևատրվեցին պատվոգրերով ու դրամական պարգևներով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05