Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շախմատի Տավուշի չեմպիոնները հանրապետական օլիմպիադայում փայլել են

14.05.2019

Շախմատի Տավուշի մարզի չեմպիոնները հաջող են հանդես եկել դպրոցականների հանրապետական 13-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլում:

Տավուշցի դպրոցականները Հայաստանի 18 ուժեղագույն թիմերի պայքարում զբաղեցրել են 9-րդ հորիզոնականը, ինչը բավականին բարձր արդյունք է: Նշենք, որ Տավուշի մարզում այս տարի չեմպիոնի կոչումը նվաճել եւ Հայաստանի եզրափակչին մասնակցելու իրավունք էր ձեռք բերել Աչաջրի Հրանտ Թամրազյանի անվան դպրոցի թիմը: Մարզիչ՝ Արտակ Եգանյան:

Տավուշի չեմպիոնները սենսացիոն 3:1 հաշվով հաղթանակ են տարել հանրապետության երկրորդ քաղաքը հանդիսացող, շախմատային ավանդույթներ ունեցող Վանաձորի թիմի նկատմամբ: Մեր պատանիները հաղթել են նաեւ Կոտայքի (Հրազդան, 3:1), Գեղարքունիքի (Վարդենիկ, 3:1), Արարատի (Մասիս, 2,5:1,5), Վայքի (3:1), Արագածոտնի (Աշտարակ, 3:1), Սյունիքի (Ագարակ, 2,5:1,5) ուժեղագույն թիմերի նկատմամբ:

Տավուշի չեմպիոնները հանդես են եկել հետեւյալ կազմով՝ Սարո Սարուխանյան, Մհեր Մովսիսյան, Սարգիս Աղբալյան, Ամալյա Ավետիսյան: Ամալյա Ավետիսյանը հանդես գալով չորրորդ խաղատախտակին, 17 վաստակել է 11 միավոր:

Շախմատի դպրոցականների 13-րդ օլիմպիադայի չեմպիոն է հռչակվել Արմավիրի մարզի չեմպիոն Վաղարշապատի թիմը:

Լուսանկարները՝ Հայաստանի շախմատի ակադեմիայի

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18