Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Միմինո» հայ–վրացական մշակութային–խոհարարական փառատոնը Դիլիջանում

«Միմինո» հայ–վրացական մշակութային–խոհարարական փառատոնը Դիլիջանում 17.06.2023

Այսօր՝ հունիսի 17-ին, Դիլիջան քաղաքի կենտրոնական հրապարակում առաջին անգամ տեղի ունեցավ «Միմինո» հայ–վրացական մշակութային-խոհարարական փառատոնը: Փառատոնին ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը, «Տուրիզմի հայկական ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահ Մեխակ Ապրեսյանը, Վրաստանի Հանրապետության պետական պաշտոնյաներ, ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք:

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 15.06.2023

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը և մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները:

Գետահովիտ գյուղի վարչական տարածքում տեղի ունեցավ ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը փլուզված շենքերում» թեմայով

Գետահովիտ գյուղի վարչական տարածքում տեղի ունեցավ ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը փլուզված շենքերում» թեմայով 15.06.2023

Այսօր՝ հունիսի 15-ին, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ղեկավարությամբ Գետահովիտ գյուղի վարչական տարածքում տեղի ունեցավ ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը փլուզված շենքերում» թեմայով: Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետի աշխատակազմից մի շարք աշխատակիցներ և այլ պաշտոնատար անձիք:

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Նոյեմբերյանի համայնքապետարանում

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Նոյեմբերյանի համայնքապետարանում 14.06.2023

Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի գլխավորությամբ Նոյեմբերյանիի համայնքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցությանը մասնակցել են Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մհեր Աղամյանը, բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքապետարանի այլ աշխատակիցներ։

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել մարզպետարանում

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել մարզպետարանում 13.06.2023

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել մարզպետարանում: Ընդունելությանը մասնակցել են մարզի գյուղական և քաղաքային համայնքների բնակիչներ: Ներկայացվել են տարբեր բնույթի հարցեր, որոնց մի մասը կապված է եղել առողջական խնդիրների լուծմանն աջակցության, աշխատանքի տեղավորման հետ: Դիմումներին ընթացք տալու և արդյունքների մասին զեկուցելու նպատակով մարզպետը կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 08.06.2023

Հարգելի հայրենակիցներ, Հունիսի 13-ին` ժամը 11։00-13։00-ն, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն։ Ցանկացողները նախապես կարող են գրանցվել՝ զանգահարելով 026336258, 02631930 հեռախոսահամարներին։ Ընդունելության վայրը՝ ՀՀ Տավուշի մարզպետարան, ք․ Իջևան, Սահմանադրության 1։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03