Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի օրվա առթիվ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի օրվա առթիվ 15.05.2023

  Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ընտանիքի օրվա առթիվ։  Ընտանիքի միջազգային օրը 1993 թվականին սահմանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան՝ նպատակ ունենալով հանրության ուշադրությունը հրավիրել ընտանիքի բազմաթիվ խնդիրների վրա: Իսկ 2011 թվականի փետրվարի 9-ին Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով մայիսի 15-ը հայկական տոնացույցում ամրագրվել է որպես Ընտանիքի օր:  ...

Դիտավանում տեղի ունեցավ մարզահրապարակի բացման արարողություն

Դիտավանում տեղի ունեցավ մարզահրապարակի բացման արարողություն 15.05.2023

 Այսօր Իջևան համայնքի Դիտավան բնակավայրում տեղի ունեցավ մարզահրապարակի բացման հանդիսավոր արարողություն։ Մարզահրապարակը կառուցվել է ՖԱՅԴԵՔ Արմենիա հայ-արգենտինական առողջապահական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ գյուղի վաղեմի բարեկամ և բարերար Նադյա Կասպարի աջակցությամբ։ Նախագծային աշխատանքները և մարզահրապարակի կառուցումն իրականացվել է Հայաստանի Սթրիթ Վորքաութ ֆեդերացիայի կողմից:   Մարզահրապարակի բացմանը ներկա էր Հայաստանում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարան։   Միջոցառման...

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 15.05.2023

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը և մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները: Քննարկվել են քաղաքաշինության, առողջապահության, կրթության և գյուղատնտեսության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր: Խորհրդակցության ավարտին մարզպետը նոր հանձնարարականներ է տվել առաջիկա անելիքների վերաբերյալ:

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը Տավուշի մարզպետարանում  հանդիպեց մարզի 12-րդ դասարանի աշակերտուհիների հետ։

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը Տավուշի մարզպետարանում հանդիպեց մարզի 12-րդ դասարանի աշակերտուհիների հետ։ 13.05.2023

Հանդիպման նպատակը պարեկային ծառայությունը կանանցով համալրելն ու ծառայության գրավչությունը բարձրացնելն էր։ Հանդիպմանը ներկա էին նաեւ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանը եւ այլ բարձրաստիճան անձինք։

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Բուժքույրերի միջազգային օրվա  կապակցությամբ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ 12.05.2023

  Սիրելի բուժքույրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ։   Պաշտոնապես այս տոնը նշվում է 1974 թվականից, երբ աշխարհի 141 երկրների գթության քույրեր միավորվեցին մեկ հասարակական մասնագիտացված կազմակերպության` Բուժքույրերի միջազգային խորհրդի մեջ։   Օրը ևս մի առիթ է երախտիքի եւ շնորհակալության խոսքեր ասելու մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ իրենց մասնագիտական պարտքը կատարող մեր բուժքույրերին։ Դժվար է պատկերացնել բժշկի...

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 12.05.2023

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը և մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները: Հիմնականում քննարկվել են գյուղատնտեսության, քաղաքաշինության և կրթության ոլորտներին առնչվող հարցեր: Խորհրդակցության վերջում մարզպետ Հայկ Ղալումյանը տվել է նոր հանձնարարականներ առաջիկա անելիքների վերաբերյալ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18