Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վարչապետը Տավուշի մարզում ծանոթացել է համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին

Վարչապետը Տավուշի մարզում ծանոթացել է համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին 28.04.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացել է տեղի մի քանի համայնքներում կառավարության ֆինանսավորմամբ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացվող նախագծերի ընթացքին: Վարչապետի առաջին կանգառը եղել է Բերդ խոշորացված համայնքում, որտեղ ծանոթացել է Տավուշ գյուղի խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման կատարված աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 73,683,410 դրամ, որից 55,078,387 դրամը հատկացվել է պետբյուջեից: Կատարված աշխատանքների արդյունքում գյուղում ապահովվել է 24-ժամյա ջրամատակարարում:

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա  կապակցությամբ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ 27.04.2023

             Սիրելի հայրենակիցներ, աշխատանքի վետերաններ     Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ։ Տոնը ևս մի առիթ է՝ մեծարելու ու գնահատելու աշխատավոր մարդուն, նրա կատարած աշխատանքն ու վաստակը։   Սերն աշխատանքի հանդեպ հայ մարդուն բնորոշ հատկանիշ է։ Որտեղ էլ որ հայն աշխատել է, իր երկրում թե նրա սահմաններից դուրս, միշտ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, ստեղծագործ մտքով ու արարող ձեռքով։  Սիրելի...

Ապրիլի 29-ը՝ համապետական շաբաթօրյակի օր

Ապրիլի 29-ը՝ համապետական շաբաթօրյակի օր 26.04.2023

2023 թվականի ապրիլի 29-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։ Մաքուր տարածք, մաքուր բնակավայր, մաքուր համայնք ու մաքուր մարզ ունենալու համար անհրաժեշտ է յուրաքաչյուրիս մասնակցությունը համապետական միջոցառմանը։   Շաբաթօրյակի օրն ակնկալվում է պատշաճ վիճակի բերել միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերն ու հարակից տարածքները, սննդի և այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքները, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող պատմամշակութային հուշարձանների...

Քննարկվել են դպրոցաշինությանը և մանկապարտեզաշինությանն առնչվող հարցեր

Քննարկվել են դպրոցաշինությանը և մանկապարտեզաշինությանն առնչվող հարցեր 26.04.2023

  Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հանդիպել է մարզի շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «300 դպրոց և 500 մանկապարտեզ» պետական ծրագրով մարզում դպրոցաշինությանը և մանկապարտեզաշինությանն առնչվող հարցեր։ Նշվել է, որ առաջիկայում, 2023-2024թ․թ․, մարզում կկառուցվի հինգ նոր դպրոց։   Հանդիպմանը քննարկվել են գրավի ապահովման հնարավորությունները, անդրադարձ է եղել նաև ծրագրի հետ կապված այլ մանրամասների։  

Մեկնարկել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի hայտերի ընդունումը

Մեկնարկել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի hայտերի ընդունումը 26.04.2023

  Հանրապետությունում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացման, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով մայիսի 28-ին երրորդ տարին անընդմեջ կանցկացվի «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը:   Արդեն մեկնարկել է մրցաշարի հայտադիմումների ընդունման գործընթացը: Հայտերը կարող եք լրացնել մինչև մայիսի 25-ը ներառյալ` հետևյալ հղմամբ: Նշենք՝ մրցաշարը կանցկացվի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 26.04.2023

Հարգելի՛ քաղաքացիներ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, հաշմանդամություն ունեցող անձանց համար «Անձնական օգնականի ներդրման» պիլոտային ծրագրի շրջանակում, մեկնարկում է անձնական օգնականների տվյալների հավաքագրման գործընթաց՝ վերապատրաստումներին մասնակցելու, հավաստագիր ստանալու և որպես անձնական օգնական աշխատելու համար:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 12:21:47