Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հունիսի 1-ին, Բերդի համայնքապետարանում հյուրընկալել են  «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Բերդի մասնաճյուղի կամավորներին

Հունիսի 1-ին, Բերդի համայնքապետարանում հյուրընկալել են «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Բերդի մասնաճյուղի կամավորներին 01.06.2023

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանն այսօր` հունիսի 1-ին, Բերդի համայնքապետարանում հյուրընկալել են «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Բերդի մասնաճյուղի կամավորներին։ Երեխաները հարցեր են հնչեցրել իրենց հիմնարար իրավունքների՝ մասնավորապես` կրթության իրավունքի պաշտպանության և այլ խնդիրների վերաբերյալ: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը շնորհավորել են հյուրերին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա...

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Բերդի համայնքապետարանում

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Բերդի համայնքապետարանում 01.06.2023

Այսօր՝ հունիսի 1-ին, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի գլխավորությամբ Բերդի համայնքապետարանում աշխատանքային խորհրդակցություն է կայացել, որտեղ քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սևակ Բադալյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Պապյանը, Տավուշի մարզպետի օգնական Յուրի Բազինյանը, բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքապետարանի այլ ներկայացուցիչներ։ Քննարկվել են...

Արդեն չորրորդ տարին է, որ ՀՀ Տավուշի մարզը մասնակցում է Գյումրիում Ռուսական տան նախաձեռնությամբ կազմակերպվող և անցկացվող Ռուսաց լեզվին և ռուսական մշակույթին նվիրված փառատոնին:

Արդեն չորրորդ տարին է, որ ՀՀ Տավուշի մարզը մասնակցում է Գյումրիում Ռուսական տան նախաձեռնությամբ կազմակերպվող և անցկացվող Ռուսաց լեզվին և ռուսական մշակույթին նվիրված փառատոնին: 29.05.2023

Փառատոնի իրականացման գործընթացը մարզում համակարգվում է ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից: Այն հիանալի հարթակ է ներշնչվելու և ներշնչելու ռուսական երգի, պարի և պոեզիայի ոգով:   «Հայորդեաց տուն» հոգևոր-կրթական կենտրոնի տարածքում կազմակերպված գալա համերգում ելույթներով հանդես են եկել Շիրակի, Տավուշի, Լոռու մարզերի հանրակրթական հաստատությունների տաղանդավոր սաները։   Տավուշի մարզից գալա համերգին մասնակցելու իրավունք...

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ 28.05.2023

Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ: 1918թ. մայիսի 28-ին մեր ժողովրդի հավաքական կամքի ու անկոտրում ոգու շնորհիվ իրականություն դարձավ անկախ պետականությունը վերականգնելու հայոց դարավոր իղձը: Թեև Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, սակայն նրա դասերը՝ ազատության, անկախության, ինքնիշխան պետություն, հզոր պետականություն կերտելու և որ կարևորն է` պահպանելու հրամայականի մասին, սերնդե-սերունդ փոխանցվեց: Հեշտ չի եղել անկախության...

Մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ  տեղի է ունեցել քայլերթ դեպի Ազատամարտիկների հրապարակ։

Մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ տեղի է ունեցել քայլերթ դեպի Ազատամարտիկների հրապարակ։ 28.05.2023

Մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ տեղի է ունեցել քայլերթ դեպի Ազատամարտիկների հրապարակ։ Երթի մասնակիցները ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Միջոցառմանը մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, մարզպետարանի և Իջևանի համայնքապետարանի աշխատակիցներ, այլ պաշտոնատար անձինք եւ բազմաթիվ քաղաքացիներ։ Միջոցառումն ուղեկցվել է ազգային երգ ու պարով, զինվորական քայլերթով։ Զինվորականները ցուցադրել են...

Անահիտ Ավանեսյանն այցելել է Բերդ

Անահիտ Ավանեսյանն այցելել է Բերդ 27.05.2023

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ նախարարն աշխատանքային խմբով եղել է Բերդի բժշկական կենտրոնում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին։ Նշվել է, որ բժշկական կենտրոնը շուտով նոր համակարգչային տոմոգրաֆ կունենա։ Բերդի բժշկական կենտրոնում հայտարարված էր նաև բաց դռների օր։ Տարբեր մասնագետներ Երևանից ժամանել էին բնակիչների շրջանում անցկացնելու խորհրդատվություն և հետազոտություններ։ Առողջապահության նախարարը հանդիպել է Բերդ համայնքի բժշկական հաստատությունների ղեկավարների հետ, նրանց...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18