Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը

Տավուշի մարզում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը 29.04.2023

Ապրիլի 29-ի վաղ առավոտից Տավուշի մարզում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը։ Համապետական միջոցառմանը մասնակցում են մարզի տարածքում գործող պետական ու մասնավոր հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների աշխատողներ, ուսանողներ ու դպրոցականներ, անհատ քաղաքացիներ։

 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Քաղաքացու օրվա կապակցությամբ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Քաղաքացու օրվա կապակցությամբ 29.04.2023

Սիրելի հայրենակիցներ Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա կապակցությամբ։ Այն մեր տոնացույցի ամենաերիտասարդ տոներից է։  2019 թվականի ապրիլի 9-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, որի արդյունքում «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի օրենքի նոր հոդվածը սահմանել է Քաղաքացու օր տոնը։ Համաձայն այդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է...

Վարչապետ Փաշինյանը շարունակել է այցը Տավուշի մարզ ու ծանոթացել ենթակառուցվածքների զարգացման, դպրոցաշինության և այլ ծրագրերի ընթացքին

Վարչապետ Փաշինյանը շարունակել է այցը Տավուշի մարզ ու ծանոթացել ենթակառուցվածքների զարգացման, դպրոցաշինության և այլ ծրագրերի ընթացքին 29.04.2023

Ապրիլի 29-ին շարունակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ: Վարչապետը նախ եղել է Նոյեմբերյան խոշորացված համայնքում՝ տեղի բժշկական կենտրոնի մասնաշենքի շինհրապարակում, ծանոթացել մանկական և ինֆեկցիոն բաժանմունքների հիմնման աշխատանքներին: «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 115 մլն դրամ։ Վարչապետը նշել է, որ կառավարությունն իր հերթին բաժանմունքները կհամալրի նոր գույքով: Շինաշխատանքները կավարտվեն 2024 թվականի փետրվարին: Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Նոյեմբերյանի փողոցներից մեկում սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացված 200 մետր երկարությամբ տուֆապատման աշխատանքներին: Ծրագրի իրականացման համար հատկացվել է 29 մլն 440 հազար դրամ, որից 19 մլն դրամը՝ պետբյուջեից: Վարչապետը գոհունակություն է հայտնել աշխատանքներից և նշել, որ տարբեր համայնքներում փողոցների տուֆապատումը կամ սալարկումը ոչ միայն երկարատև կծառայի բնակչությանը, այլ նաև գրավիչ կդարձնի զբոսաշրջության տեսանկյունից և կապահովի յուրահատուկ կոլորիտ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով Տավուշի մարզում էր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով Տավուշի մարզում էր 28.04.2023

Տավուշի մարզպետի աշխատակազմում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունը: Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վեահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետը Տավուշի մարզում ծանոթացել է համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին

Վարչապետը Տավուշի մարզում ծանոթացել է համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին 28.04.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացել է տեղի մի քանի համայնքներում կառավարության ֆինանսավորմամբ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացվող նախագծերի ընթացքին: Վարչապետի առաջին կանգառը եղել է Բերդ խոշորացված համայնքում, որտեղ ծանոթացել է Տավուշ գյուղի խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման կատարված աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 73,683,410 դրամ, որից 55,078,387 դրամը հատկացվել է պետբյուջեից: Կատարված աշխատանքների արդյունքում գյուղում ապահովվել է 24-ժամյա ջրամատակարարում:

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա  կապակցությամբ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ 27.04.2023

             Սիրելի հայրենակիցներ, աշխատանքի վետերաններ     Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ։ Տոնը ևս մի առիթ է՝ մեծարելու ու գնահատելու աշխատավոր մարդուն, նրա կատարած աշխատանքն ու վաստակը։   Սերն աշխատանքի հանդեպ հայ մարդուն բնորոշ հատկանիշ է։ Որտեղ էլ որ հայն աշխատել է, իր երկրում թե նրա սահմաններից դուրս, միշտ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, ստեղծագործ մտքով ու արարող ձեռքով։  Սիրելի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18