Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այց է կատարել Կայանի միջնակարգ դպրոց
03.03.2026
Այցի ընթացքում մարզպետին ուղեկցել են Այգեհովիտ բնակավայրի վարչական ղեկավարը և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։
Մարզպետը շրջել է վերջերս վերանորոգված դպրոցում, ծանոթացել իրականացված շինարարական և բարեկարգման աշխատանքներին, եղել դասասենյակներում, զրուցել աշակերտների հետ ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ։
Հայկ Ղալումյանը հանդիպում է ունեցել նաև ուսուցչական կազմի հետ, լսել նրանց կողմից բարձրացված հարցերն ու խնդիրները, տվել համապատասխան պարզաբանումներ և հնարավորինս սպառիչ պատասխաններ։


