Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 26.04.2023

Հարգելի՛ քաղաքացիներ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, հաշմանդամություն ունեցող անձանց համար «Անձնական օգնականի ներդրման» պիլոտային ծրագրի շրջանակում, մեկնարկում է անձնական օգնականների տվյալների հավաքագրման գործընթաց՝ վերապատրաստումներին մասնակցելու, հավաստագիր ստանալու և որպես անձնական օգնական աշխատելու համար:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 25.04.2023

Ս/թ ապրիլի 28-ին, ժամը 17:00-ին տեղի կունենա Իջևան համայնքի ավագանու հերթական նիստ հետևյալ օրակարգով․

  Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 25.04.2023

   Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են խոշորացված համայնքների ղեկավարները, մարզպետի տեղակալները, մարզպետարանի գլխավոր քարտուղարն ու ստորաբաժանումների ղեկավարները։   Խորհրդակցությանը քննարկվել են մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են քաղաքաշինության, կրթության ոլորտներին և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Մարզպետը նաև նոր հանձնարարականներ է տվել համայնքների և ստորաբաժանումների ղեկավարներին ապրիլի 29-ին...

Քննարկվել են դպրոցաշինությանը և մանկապարտեզաշինությանն առնչվող հարցեր

Քննարկվել են դպրոցաշինությանը և մանկապարտեզաշինությանն առնչվող հարցեր 25.04.2023

  Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հանդիպել է մարզի շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «300 դպրոց և 500 մանկապարտեզ» պետական ծրագրով մարզում դպրոցաշինությանը և մանկապարտեզաշինությանն առնչվող հարցեր։ Նշվել է, որ առաջիկայում, 2023-2024թ․թ․, մարզում կկառուցվի հինգ նոր դպրոց։   Հանդիպմանը քննարկվել են գրավի ապահովման հնարավորությունները, անդրադարձ է եղել նաև ծրագրի հետ կապված այլ մանրամասների։  

Հարգանքի տուրք`  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հարգանքի տուրք` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24.04.2023

Այսօր Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի կապակցությամբ սգո երթ էր կազմակերպվել: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը և մի շարք պաշտոնատար անձինք, մտավորականության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ուսանողներ ու դպրոցականներ Իջևանում այցելել են 1915թ. Ցեղասպանության անմեղ զոհերի հուշակոթողին, ծաղիկներ և ծաղկեպսակ են դրել նրանց հիշատակին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 20.04.2023

2023թ. ապրիլի 21-ին Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրում ժամը 10։00-ից 15-00-ն ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչությունը անց է կացնելու «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանքներ։ Գործարկվելու է բնակչության ազդարարման շչակը: Խնդրում ենք չանհանգստանալ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 09:40:16