Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Տավուշի մարզում էր
03.03.2026
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի և Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի ուղեկցությամբ, աշխատանքային այց է կատարել Բերդի տարածաշրջան։
Նախարարն այցելել է «Հայ օգնության ֆոնդի երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի՝ Բերդի տարածաշրջանում գործող կենտրոն, հյուրընկալվել ՀՕՖ-ի «Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոն» և «Տավուշ» բարեգործական հիմնադրամներում։
Նախարարը ծանոթացել էկենտրոններում մատուցվող ծառայություններին, շահառուների խնամքի և պաշտպանության գործընթացներին, ինչպես նաև իրականացվող սոցիալ-հոգեբանական ծրագրերին։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երեխաների և ընտանիքների պաշտպանությանը, նրանց դիմակայունության բարձրացմանն ու առկա խնդիրների հաղթահարմանն ուղղված մեխանիզմներին։
Նախարարը զրուցել է կենտրոնի սաների հետ՝ վերահաստատելով անվտանգ ու աջակցող միջավայրի ստեղծման կարևորությունը, ինչպես նաև մասնակցել ծնողական խմբի համար կազմակերպված արտթերապևտիկ-ռելաքսացիոն հանդիպմանը։
Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել պատվիրակված ծառայությունների ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները և հատուկ ընդգծել սահմանամերձ չորս գյուղերում գործող շարժական (մոբիլ) խմբերի կարևորությունը, որոնք էական նշանակություն ունեն սոցիալական ծառայությունների հասանելիության ապահովման գործում։


