Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բարեգործական ծրագրով մարզում էր «Սատար» ՀԿ-ն

Բարեգործական ծրագրով մարզում էր «Սատար» ՀԿ-ն 12.04.2019

  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող հերթական բարեգործական ծրագրով Տավուշի մարզում էր «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությունը: Այս անգամ կազմակերպության ներկայացուցիչները իրենց հետ բերել էին աջակցող պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, որոնց մեջ մտնում են պրոթեզի կոշիկներ, օրթոպեդ կոշիկներ, հենակներ, աղեկապ, սայլակ, քայլակ: Աջակցությունից օգտվել են հաշմանդամություն ունեցող այն անձինք, ովքեր ունեն փաստաթղթային փաթեթ: Իջևան և Բերդ...

Լսումների հրավեր

Լսումների հրավեր 12.04.2019

Ապրիլի 15-ին, ժամը 12:00-ին  Այրումի համայնքապետարանում Տավուշի մարզպետարանի աշխատանքային խումբը կազմակերպում է լսումներ գյուղատնտեսության ոլորտում մարզի գյուղացիական ու ֆերմերային տնտեսություններին, տնտեսվարող անհատներին և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի սուբսիդավորման, աջակցությամբ և համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի կարգի և գործընթացի իրազեկման ու քննարկման նպատակով:

Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման հետ կապված հարցեր

Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման հետ կապված հարցեր 12.04.2019

  Ապրիլի 11-ին մարզի Նոյեմբերյան և Կողբ համայնքներում գյուղացիական ու ֆերմերային տնտեսություններին, տնտեսվարող անհատներին և իրավաբանական անձանց գյուղատնտեսության ոլորտում տրամադրվող վարկերի սուբսիդավորման, աջակցությամբ և համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի կարգն ու գործընթացն է ներկայացրել Տավուշի մարզպետի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խումբը մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության բաժնի վարիչի պաշտոնակատար Աղաբեկ Գալստյանի գլխավորությամբ: Քննարկմանը մասնակցել են նաև...

ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԸ

ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԸ 12.04.2019

  Այսօր Տավուշի մարզպետարանում քննարկման է ներկայացվել «Բազմաբերք ելակի հաջողված տարածումը Տավուշ մարզում» ներդրումային ծրագիրը: Քննարկումը վարել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Մասնակցել են «Բերք» ՍՊԸ-ի տնօրեն Մհեր Խաչատրյանը, մարզպետարանի ծրագրերի և գյուղատնտեսության ոլորտների պատասխանատուները: Մարզպետն իր նկատառումներն ու առաջարկներն է արել ներկայացված ծրագրի վերաբերյալ: Արդյունքում որոշվել է ծրագիրը լրամշակման ենթարկել և նոր տարբերակի քննարկմանը մասնակից...

Տեղի ունեցավ սոցիալական ոլորտի խնդիրներով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը

Տեղի ունեցավ սոցիալական ոլորտի խնդիրներով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը 11.04.2019

 Հերթական աշխատանքային խումբը, որ ձևավորվել է Տավուշի մարզում, սոցիալականն է: Այն զբաղվելու է մարզում ոլորտի ռազմավարության մշակմամբ: Խմբի մեջ ընդգրկված են ինչպես սոցիալական ոլորտը ներկայացնող պետական կառույցների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Աշխատանքային խմբի հերթական քննարկումը տեղի ունեցավ ապրիլի 10-ին, Տավուշի մարզպետարանում: Մասնակցում էին նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:...

Եզրափակիչ դուրս եկավ Աչաջրի հավաքականը

Եզրափակիչ դուրս եկավ Աչաջրի հավաքականը 11.04.2019

  Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց շախմատի դպրոցականների օլիմպիադայի մարզային փուլը, որին մասնակցեցին տարածաշրջանային փուլում հաղթած դպրոցների թիմերը: Դրանք էին Դիլիջանի «ԱՅԲ», Աչաջրի, Նոյեմբերյանի թիվ 1 և Այգեպարի դպրոցների թիմերը, որոնք մրցաշարին մասնակցում էին 3 տղա, 1 աղջիկ կազմով: Լարված ու հետաքրքիր պայքարից հետո հաղթեց Աչաջրի հավաքականը՝ դրանով իսկ իրավունք ձեռք բերելով մասնակցելու հանրապետական փուլին: Երկրորդ տեղում Դիլիջանի «ԱՅԲ»-ն էր, իսկ երրորդ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-27 16:01:59