Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետարանը «Դիլի» ընկերությանն աջակցում է ընդլայնել գործունեությունը

11.06.2019

Տավուշի մարզպետարանը «Դիլի» ընկերությանն աջակցում է ընդլայնել գործունեությունը, ինչը կնպաստի նաև լուծել կաթի մթերման խնդիրը:

Որակյալ և բրենդային պանրի արտադրությամբ հայտնի «Դիլի» ընկերության և Տավուշի մարզպետարանի միջև համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և փոխմարզպետ Թաթուլ Ստեփանյանի՝ «Դիլի» կատարած այցի ժամանակ քննարկվել է ընկերության արտադրական ծավալների ավելացմանն ուղղված աջակցության հարցը։

«Դիլի»-ն նպատակ ունի անասնագլխաքանակի ավելացնելու նպատակով լրացուցիչ հողատարածքներում անասնակերային մշակաբույսեր աճեցնել։ Մարզպետարանը կլուծի շուրջ 200 հեկտար հողատարածքի ընտրության և հատկացման հարցում։ Փոխարենը «Դիլի»-ի ագրոարդյունաբերական կենտրոնի շուրջ կստեղծվի կաթի մթերման կետ։ 
Ընկերությունը պատրաստ է օրական իրացնել 5-6 տոննա որակյալ կաթ։ Եթե տարածաշրջանի ֆերմերները որակյալ կաթ մթերեն ընկերությանը, ապա «Դիլի»-ն ստիպված չի լինի այլ տարածաշրջաններից կաթ մթերել։

Նման մոտեցմամբ ինստիտուցիոնալ լուծում է տրվում արտադրության զարգացման և կաթի իրացման խնդիրներին։

«Դիլի»-ն 14 տարվա ընկերություն է։ հիմնադրվել է 2005թ.:
Ագրոարդյունաբերական համալիրի տարածքը կազմում է շուրջ 9000 քմ
՝ ներառյալ ագարակը, արտադրամասը, պահեստները:
Ագարակի նախագծման և կառուցման ժամանակ հաշվի են առնվել անասունների պահման առավել արդիական գաղափարները: Գերմանիայից ներկրվել են ցեղական, բարձր կաթնատվությամբ («շվից»
և «Սսիմենտալ» ցեղատեսակների) կովեր, որոնք տարեկան 6000 կգ բարձորակ կաթ են տալիս:
Կովերին որակյալ կերով մշտապես ապահովելու նպատակով ընկերությունը հողատարածքներ է վարձակալել Հայաստանի մարզերի «ալպիական մարգագետիններում», նաև անընդհատ թարմացվող կերի մեծ պաշար է կուտակել:

Կաթի վերամշակման և կաթնամթերքի արտադրության նպատակով Իտալիայից սարքավորումներ են ներմուծվել:
Ընկերությունը համագործակցում է իտալացի մասնագետի` Իտալիայի տասը լավագույն պանրագործներից մեկի հետ: Ընկերության հիմնական կարգախոսը բնական մթերքի արտադրությունն է` առանց քիմիական նյութերի (կոնսերվանտների, ներկող նյութերի և այլն):

2006թ. օգոստոսից ընկերությունն արտադրում է «մոցարելլա», «մոցարելլա պիցցա չիզ» և այլ տեսակի պանիրներ, «հայկական պանիր», որը Հայաստանում ավանդաբար արտադրվող պանիրներից է: Պանրի տեսականուց բացի արտադրվում է նաև սերուցք և հալած յուղ:

2007թ. ընկերությունը արտահանում է իր արտադրանքը աստիճանաբար ավելացնելով ծավալները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 17:31:25