Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 14.12.2018

  2018 թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 16:00-ին, Սևքարի համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու արտահերթ՝ թիվ 9 նիստը հետևյալ օրակարգով.   1. Սևքար համայնքի 2019 թվականի համայնքային բյուջեն հաստատելու մասին:   2. Համայնքային բյուջեում հոդվածային փոփոխություն կատարելու մասին:   3. Սևքարի համայնքապետարանի աշխատակազմի, <<ՀՀ Տավուշի մարզի Սևքարի մանկապարտեզ>> ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային...

Տավուշի մարզպետարանում անցկացվեց ԵԱՀԿ հերթական բրիֆինգը

Տավուշի մարզպետարանում անցկացվեց ԵԱՀԿ հերթական բրիֆինգը 13.12.2018

 Տավուշի մարզպետարանում այսօր՝ դեկտեմբերի 13-ին, անցկացվեց ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որը վարեց Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Խուդավերդյանը: Բրիֆինգին մասնակցում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադի Պետրիցան և Միխայիլ Օլարուն, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացրին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ինչպես նաև ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի...

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 13.12.2018

  2018 թվականի դեկտեմբերի 13-ին, ժամը 16:00-ին, Կիրանցի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստը հետևյալ օրակարգով.  1. Կիրանց համայնքի տարածքում բնակվող և գործունեություն ծավալող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար աղբահանության վճարի դրույքաչափերը, աղբահանության ընդհանուր կարգը, աղբահանություն իրականացնելու ու կազմակերպելու պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու մասին:  

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 13.12.2018

  2018 թվականի դեկտեմբերի 14-ին, ժամը 10:00-ին, տեղի կունենա Վազաշեն համայնքի ավագանու արտահերթ նիստը հետևյալ օրակարգով.    1. Բյուջեում հոդվածների փոփոխության մասին:   2. Համայնքային սեփականություն համարվող հիմնական միջոցների և ապրանքանյութական արժեքների հաշվառման, դրանց վիճակի մասին համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից կազմված փաստաթղթերի հաստատման /հաշվառման արդյունքների հաստատման/ մասին:  

Շերամին էր նվիրված Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում կազմակերպված  միջոցառումը

Շերամին էր նվիրված Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում կազմակերպված միջոցառումը 12.12.2018

  Հայ գուսան-երգահան, ժամանակակից գուսանական երգարվեստի սկզբնավորող Շերամին /Գրիգոր Կարապետի Թալյան/ էր նվիրված Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում կազմակերպված հերթական միջոցառումը: Շերամի ստեղծագործությունները բարձր են գնահատել Արմեն Տիգրանյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը և այլ ճանաչված կոմպոզիտորներ: Իսկ Էդվարդ Միրզոյանի խոսքերով՝ Շերամը ոչ թե աշուղ էր, այլ կոմպոզիտոր, քանի որ հորինում էր նոր և գեղեցիկ մեղեդիներ: Թառից հորդած ծորուն նվագակցությամբ նա երգում էր իր երգերը բոլորովին նոր...

Մրցանակներով՝ միջազգային մրցույթից

Մրցանակներով՝ միջազգային մրցույթից 12.12.2018

   Այս տարի ,, Լիդիցե 46,, ամենամյա միջազգային նկարչական և դեկորատիվ արվեստի մրցույթը կայացել է ,, Ջուրը՝ ոսկուց առավել,, խորագրի ներքո: Խորագիրն ընտրվել է Չեխիայի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովի կողմից՝ նկատի ունենալով խմելու ջրի պակասի, երաշտի և կլիմայի փոփոխության հետ կապված գլոբալ խնդիրները: Ցուցահանդես-մրցույթին մասնակցել է 79 պետություն, ներկայացվել է 29967 աշխատանք: Մասնագիտական միջազգային ժյուրիի կողմից շնորհվել է 1246 մրցանակ 67 պետությունների ներկայացուցիչների:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 17:11:50