Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում` կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների սոցիալական խնդիրների շուրջ

12.06.2019

Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների սոցիալական խնդիրների վերհանմանը, դրանց լուծման մեխանիզմների բարելավմանը, այդ ուղղությամբ առաջարկությունների մշակմանն էր նվիրված այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցած քննարկումը, որը կազմակերպվել էր «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը մեկնարկել է 2019թ․ հունվարից, ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, իրականացնում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը Լոռու (Ալավերդի), Տավուշի (Դիլիջան), Գեղարքունիքի (Սևան) և Կոտայքի (Հրազդան) մարզերում։ Քննարկումը վարեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի փորձագետ Արթուր Վարդազարյանը։ Մասնակցում էին մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների մասնագետները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ներկայացվեցին ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտությունների արդյունքներն ու առաջարկությունները, արվեցին մի շարք նոր առաջարկություններ, որոնք վերաբերում էին իրավական ակտերում փոփոխություններ կատարելուն, նոր սոցիալական ծառայություններ տրամադրելուն և նոր մեխանիզմների մշակմանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18