Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզի բոլոր դպրոցների շախմատի ուսուցիչները վերապատրաստվում են

11.06.2019

Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում այսօր մեկնարկեց «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի շախմատի ուսուցիչների վերապատրաստման եռօրյա դասընթացը, որին մասնակցում են մարզի բոլոր դպրոցների շախմատի ուսուցիչները։

Դասընթացն անցկացնում են ինստիտուտի գիտաշխատող Սամվել Միսակյանը և հոգեբան-դասախոս Թամարա Սարգսյանը։

Ուսուցիչներին ներկայացվում են դասարանների կազմակերպման, կառավարման և կրտսեր դպրոցականների ուսուցման հոգեբանական հնարներն ու տեխնոլոգիաները։

Ըստ օրակարգի՝ այսօր գիտահետազոտական ինստիտուտի անդամները կներկայացնեն 4-րդ դասարանի շախմատի դասագրքի ծրագրային փոփոխությունները և ուսուցիչների հետ կիրականացնեն դասավանդման աշխատանքային կանոնների մշակում։

Դասընթացի երկրորդ օրը կլինի շախմատային դասերի պլանավորում․ կներկայացվեն շախմատի դասավանդման հնարներն ու մեթոդները, ուսուցիչները կլուծեն շախմատային խնդիրներ, կանցկացվի քննարկում։

Երրորդ օրը կկազմակերպվի փորձի փոխանակում խմբային տարբեր աշխատանքների միջոցով։ Դասընթացի ավարտին ուսուցիչները քննություն կհանձնեն և կլիցենզավորվեն՝ իրենց ցույց տված արդյունքներին համապատասխան ժամկետներով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57