Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 13.12.2018

  2018 թվականի դեկտեմբերի 13-ին, ժամը 16:00-ին, Կիրանցի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստը հետևյալ օրակարգով.  1. Կիրանց համայնքի տարածքում բնակվող և գործունեություն ծավալող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար աղբահանության վճարի դրույքաչափերը, աղբահանության ընդհանուր կարգը, աղբահանություն իրականացնելու ու կազմակերպելու պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու մասին:  

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 13.12.2018

  2018 թվականի դեկտեմբերի 14-ին, ժամը 10:00-ին, տեղի կունենա Վազաշեն համայնքի ավագանու արտահերթ նիստը հետևյալ օրակարգով.    1. Բյուջեում հոդվածների փոփոխության մասին:   2. Համայնքային սեփականություն համարվող հիմնական միջոցների և ապրանքանյութական արժեքների հաշվառման, դրանց վիճակի մասին համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից կազմված փաստաթղթերի հաստատման /հաշվառման արդյունքների հաստատման/ մասին:  

Շերամին էր նվիրված Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում կազմակերպված  միջոցառումը

Շերամին էր նվիրված Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում կազմակերպված միջոցառումը 12.12.2018

  Հայ գուսան-երգահան, ժամանակակից գուսանական երգարվեստի սկզբնավորող Շերամին /Գրիգոր Կարապետի Թալյան/ էր նվիրված Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում կազմակերպված հերթական միջոցառումը: Շերամի ստեղծագործությունները բարձր են գնահատել Արմեն Տիգրանյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը և այլ ճանաչված կոմպոզիտորներ: Իսկ Էդվարդ Միրզոյանի խոսքերով՝ Շերամը ոչ թե աշուղ էր, այլ կոմպոզիտոր, քանի որ հորինում էր նոր և գեղեցիկ մեղեդիներ: Թառից հորդած ծորուն նվագակցությամբ նա երգում էր իր երգերը բոլորովին նոր...

Մրցանակներով՝ միջազգային մրցույթից

Մրցանակներով՝ միջազգային մրցույթից 12.12.2018

   Այս տարի ,, Լիդիցե 46,, ամենամյա միջազգային նկարչական և դեկորատիվ արվեստի մրցույթը կայացել է ,, Ջուրը՝ ոսկուց առավել,, խորագրի ներքո: Խորագիրն ընտրվել է Չեխիայի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովի կողմից՝ նկատի ունենալով խմելու ջրի պակասի, երաշտի և կլիմայի փոփոխության հետ կապված գլոբալ խնդիրները: Ցուցահանդես-մրցույթին մասնակցել է 79 պետություն, ներկայացվել է 29967 աշխատանք: Մասնագիտական միջազգային ժյուրիի կողմից շնորհվել է 1246 մրցանակ 67 պետությունների ներկայացուցիչների:...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻՄԱՐԶՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ /2018թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ/ 11.12.2018

 Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվության, 2018թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ մարզում հաշվառված են 5170 աշխատանք փնտրող անձինք /Իջևանում 1737,Դիլիջանում 1860, Բերդում 554, Նոյեմբերյանում 1019/: Զբաղվածության տարածքային կենտրոնների և մարզպետարանի աշխատակազմի կողմից գործատուների հետ տարված աշխատանքների արդյունքում նրանցից 680-ը...

Փաստաթղթային ատեստավորում է անցել մարզի 327 ուսուցիչ

Փաստաթղթային ատեստավորում է անցել մարզի 327 ուսուցիչ 07.12.2018

 Ավարտվեց Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների ատեստավորման գործընթացը: Ատեստավորումն անց է կացվել ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված ուսուցիչների ատեստավորման հանձնաժողովի կողմից: Ատեստավորվել է մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 327 ուսուցիչ, ովքեր նախապես վերապատրաստման դասընթաց են անցել և ստացել համապատասխան վկայական: Փաստաթղթային ատեստավորում անցած ուսուցիչները, կցելով համապատասխան փաստաթղթերը, կարող են արդեն դիմել ՀՀ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57