Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վերանորոգվել է Տավուշ գյուղի միջնակարգ դպրոցի ճաշարանը

Վերանորոգվել է Տավուշ գյուղի միջնակարգ դպրոցի ճաշարանը 16.11.2018

  «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ-ի և Հայ օգնության ֆոնդի /ՀՕՖ/ միջև ստորագրված բարեգործական նվիրաբերության պայմանագրի շրջանակում վերանորոգվել է Տավուշի մարզի Տավուշ գյուղի միջնակարգ դպրոցի ճաշարանը։ Ծրագրի ընդհանուր արժողությունը կազմել է ավելի քան 5 միլիոն դրամ: Վերանորոգման աշխատանքներ են իրականացվել ինչպես ճաշարանում, այնպես էլ խոհանոցում և պահեստային մասում: Տեղի է ունեցել վերանորոգված ճաշարանի բացման հանդիսավոր արարողություն, որին ներկա են եղել «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»-ի...

Քննարկում մարզպետարանում

Քննարկում մարզպետարանում 15.11.2018

Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է ՀՀ ԲՍԽԽ-ի անդամ, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանին: Քննարկվել են մարզի դպրոցներում զինղեկների պատրաստվածության, նախնական զինվորական պատրաստության դասարանների, շարահրապարակների, սպորտհրապարակների կահավորվածության, դրանց պահպանման հարցեր, ինչպես նաև այդ ուղղությամբ հետագա գործընթացի կազմակերպաման խնդիրները:  

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 15.11.2018

2018 թվականի նոյեմբերի 20-ին, ժամը 15:00-ին, Իջևանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու նիստը հետևյալ օրակարգով. 1.,,Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի աշխատակազմ,, համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին:  2. Իջևան համանքի 2018թ. բյուջեում փոփոխություններ կատարելու մասին: 3. Իջևան համայնքի վարչական տարածքում գտնվող բնակելի կառուցապատման հողամասեր համայնքային սեփականություն ճանաչելու մասին: 4....

Աշխատանքային այց

Աշխատանքային այց 15.11.2018

Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն աշխատանքային այցով եղել է մարզի Այրում համայնքում: Ընդհանուր առմամբ տեղում քննարկվել են որոշ համայնքային խնդիրներ: Նշվել է, որ արդեն ՀՀ կառավարության կողմից հաստատվել է և առաջիկայում, առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի շրջանակներում, համայնքում կկատարվեն մի շարք աշխատանքներ: Մասնավորապես, նախատեսված է Բագրատաշեն գյուղում <<Զեյթուն թիվ 1>> ճնշումային խողովակաշարի վերակառուցումը, Դեբեդավանում  խմելու ջրի ներքին ցանցի կառուցումը և...

Ծանոթություն  սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կատարվող  շինարարությունների ընթացքին

Ծանոթություն սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կատարվող շինարարությունների ընթացքին 15.11.2018

Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը Նոյեմբերյան կատարած աշխատանքային այցի ընթացքում հետևել է պետության կողմից հայտարարված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում համայնքում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին: Ծրագրերից մեկով Նոյեմբերյան քաղաքում հիմնանորոգվում է Զորավար Անդրանիկի փողոցի 536 մ բանուկ մասը: Փողոցն իր տեսակով բացառիկ է լինելու, քանի որ այնտեղ սալահատակը կատարվելու է տուֆ քարից: Շինարարությունը մեկնարկել է օգոստոսի 15-ին, ծրագրված է, որ այն կավարտվի տարեվերջին: Ծրագրի...

Քաղաքացիների ընդունելություն Նոյեմբերյանում

Քաղաքացիների ընդունելություն Նոյեմբերյանում 15.11.2018

 Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը Նոյեմբերյանի համայնքապետարանում քաղաքացիների ընդունելություն է կատարել տարածաշրջանի բնակչության համար: Ընդունելությանը մասնակցել է 13 քաղաքացի Նոյեմբերյանից, Լճկաձորից և Բերդավանից: Նրանցից 9-ը մարզի ղեկավարին են դիմել ֆինանսական աջակցության խնդրանքով: 2 դիմումատու մարզպետի աջակցությունն է խնդրել աշխատանքի տեղավորման հարցում: Մեկ քաղաքացի դիմել է հողի հետ կապված խնդրով, մեկ քաղաքացի էլ այլ բնույթի հարցով: Բոլոր դիմումատուների հետ զրուցելուց և...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26