Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցությունում

10.06.2019

 Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի ղեկավար կազմի և ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ։ Մարզպետը նախ անդրադարձավ հունիսի 22-23-ին կայանալիք «Իմ քայլը հանուն Տավուշի» բիզնես ֆորումի կազմակերպման հարցին՝ նրանում կարևորելով յուրաքանչյուր ստորաբաժանման առավել պատասխանատվությունը, այնուհետև խոսեց սուբվենցիոն ծրագրերի ժամանակացույցների կազմման խնդրի մասին։

  Խորհրդակցությանը իրենց կատարած և ընթացիկ աշխատանքները ներկայացրին ստորաբաժանումների ղեկավարները։ Մասնավորապես տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետը ներկայացրեց միջպետական ճանապարհի Հաղարծին-Հովք հատվածի միջին նորոգման աշխատանքներում ի հայտ եկած թերությունների վիճակը և խնդրի կարգավորման հետ կապված հանձնարարական ստացավ։ Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը տեղեկատվություն տվեց կենտրոնացված և միասնական քննությունների վերաբերյալ։ Քննարկվեց նաև Կիրանցի դպրոցի շենքի շինարարության աշխատանքներն արագացնելու հարցը, որի վերաբերյալ ևս տրվեց մարզպետի հանձնարարական։ Առողջապահության վարչությանը տրված հանձնարարականը կապված էր գյուղական ծննդատների օպտիմալացման, ինչպես նաև 2000թ․ վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրերի ներկայացման հետ։ Աշխատանքները ներկայացրին և համապատասխան հանձնարարականներ ստացան նաև մյուս ստորաբաժանումների ղեկավարները։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05