Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իջևանի բժշկական կենտրոնն ունի նոր տնօրեն

03.10.2013

Տավուշի մարզպետարանում 2013թ. սեպտեմբերի 27-ին կայացել է ՀՀ Տավուշի մարզպետարանի ենթակայության <<Իջևանի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի տնօրենի մրցույթ: Օրենքով սահմանված կարգով, հիմք ընդունելով մրցույթն անցկացնող հանձնաժողովի 2013 թվականի սեպտեմբերի 27-ի՝ <<Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին>> թիվ 9 որոշումը և մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված Վազգեն Մարգարյանի դիմումը՝ ՀՀ Տավուշի մարզպետը որոշում է ընդունել Վազգեն Մարգարյանին նշանակել <<Իջևանի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնում՝ կնքելով նրա հետ աշխատանքային պայմանագիր 3 տարի ժամկետով:
Վերոնշյալ որոշումը կցված է Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքի <<Իրավական ակտեր>> բաժնում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05